Եվրոպայի օրը Թումոյում

Եվրոպայի օրվա մասին

 

Եվրոպայի օրը Եվրոպայում խաղաղության և միասնականության ամենամյա տոնակատարություն է: Հայաստանում այն դարձել ա ամենամյա տոն, որը ներկայացնում է եվրոպական մշակութային բազմազանությունն ու ամրացնում ԵՄ-Հայասատան համագործակցությունը: Այս տարի Եվրոպայի օրվա միջոցառումները տեղի են ունենում Երևանում և Գյումրիում՝ մայիսի 17-ից 24-ը: Կարդալ ավելին>>

 

Մայիսի 21-ին, Թումոն հյուրընկալեց ավելի քան 150 հյուրի Հայաստանում Եվրոպայի օրվա առիթով: Բազմաթիվ հասարակական և պետական գործիչներ հավաքվեցին տոնելու այս օրը:

 

Ամբողջ երեկո ելույթ էր ունենում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, իսկ Թումոյի Թմբա-Թա նվագախումբը՝ գումարելով ուժերը բրիտանացի hand pan թմբկահար Դենիել Ուեյփլսի հետ՝ կատարեց նրանց հեղինակային գործերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ելույթ ունեցան՝ շեշտելով Եվրոպայի և Հայաստանի համագործակցության կարևորությունը:

 

taki full article 22 05 2014

 

Համերգը այս շաբաթ Երևանում և Գյումրիում անցկացվող Եվրոպայում խաղաղությունն ու միասնականությունը տոնելու միջոցառումներից մեկն է: