Երկու տարում Ջոբսի հետ ունեցած ավելի քան 40 հարցազրույցների, ինչպես նաև ավելի քան հարյուր մարդկանց՝ ընտանիքի անդամների, ընկերների, թշնամիների, մրցակիցների ու գործընկերների հետ հարցազրույցների հիման վրա Ուոլթեր Այզեքսոնը գրել է Ջոբսի կյանքի պատմությունը: Այզեքսոնի խոսքերով՝ Ջոբսը գնահատում էր ազնվությունը և ցանկանում էր, և խրախուսում իր ծանոթներին անկեղծորեն խոսել: Նա ոչինչ չէր վերահսկում և նույնիսկ չէր կարդացել գիրքը նախքան դրա տպվելը: Սթիվ Ջոբսի գիրքը համարվել է լավագույն վաճառվող գիրքը: Կարդալ ավելին>>
Մայիսի 7-ին Թումոյում տեղի ունեցավ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի շորհանդեսը: Վալտեր Այզեքսոնի հեղինակած գիրքը այժմ հասանելի է հայերենով ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Անտարես մեդիա հոլդինգի իրականացմամբ: Միջոցառումը մեկնարկեց ԱՄՆ դեսպան՝ Ջոն Հեֆերնի խոսքով, որի ընթացքում դեսպանը ողջունեց հյուրերին և անրադարձավ գրքում տեղ գտած կարևոր ուղերձներին:
Միջոցառմանը հետաքրքիր շունչ հաղորդեց Թումո պատանի Արամայիս Ամիրբեկյանը, ով հատուկ այս միջոցառման համար պատրաստել էր կարճ ներկայացում, Ջոբսի կյանքի կարևորագույն փուլերի մասին: Միջոցառումը ամփոփվեց Ջոբսի պատկերով խորհրդանշական տորթի համտեսմամբ:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի գիրքը հայերեն տպագրվել է 1000 օրինակով և նախատեսված չէ վճառքի համար, այն կտրամադրվի Հայաստանի ուսումնական հաստատություններին՝ նորագույն տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի խթանելու համար: