Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով՝ TED-ը ստեղծել է TEDx-ը:
TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը: Ավելին TEDx-ի մասին այստեղ:
Համացանցում www.ted.com կայքը դարձել է բացառիկ և հետաքրքիր գաղափարների տարածման ամենապոպուլյար առցանց հարթակ: Այն հետաքրքիր մարդկանց կողմից գլոբալ նշանակության հետաքրքիր գաղափարների տարածման յուրատեսակ ամբիոն է: Կարդալ ավելին >>
Թումոն հանդիսանում է TEDxKids@Yerevan միջոցառման պաշտոնական գործընկերը, որն ամեն տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունենում Թումո կենտրոնում։
ITED-ի կողմից արտոնված TEDxKids@Yerevan միջոցառումը հետաքրքիր գաղափարների տարածման հարթակ է Հայաստանի տարբեր շրջաններում ապրող երեխաների համար: Երեխաների ընտրությունը կատարվում է իրենց ներկայացրած թեմաների հայտերի հիման վրա, այնուհետև երեխաների ելույթների լսումների արդյունքում ընտրվում են միջոցառման բանախոսները:
Բանախոսները 10-18 տարեկան երիտասարդներ են, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր և/կամ փորձառություն, ապրում են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
2012թ.-ի հունիսի 1-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը, որին ելույթ ունեցան 22 բանախոսներ, որոնցից 15-ը Թումո անդամներ: Նրանց ելույթները կարող եք տեսնել այստեղ։
Դիտեք TEDxKids@Yerevan միջոցառման մասնակիցների մասին տեսանյութը: