Երկչափ անիմացիայի ցուցահանդես

Առնաբի Չաուդուրիի մասին

 

Առնաբ Չաուդուրին մրցանակակիր անիմատոր է, ով ռեժիսորն է Դիսնեյի հայտնի «Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմի, որը միավորում է տարբեր տեսակի անիմացիաներ՝ ներկայացնելով երբևէ պատմված ամենահզոր հնդկական պատմությունը: Չաուդուրին նաև եղել է տարբեր միջազգային անիմացիոն փառատոնների ժյուրիի անդամ: Նա սովորել է անիմացիա Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանում:

 

 

 

Նոյեմբերի 21-ից մեկ շաբաթվա ընթացքում Թումոյում կցուցադրվեն եռաչափ անիմատոր Առնաբ Չաուդուրիի մեկ ամսվա դասընթացի արդյունքները:

 

Մասնակիցները սկսեցին դասընթացը՝ ստեղծելով  անիմացիոն տեսարաններ և պատմատախտակներ ավանդական թուղթ ու մատիտով: Այս փուլից հետո պատանիներն ուսումնասիրեցին երկչափ անիմացիայի տեխնիկան, իսկ պատմատախտակները վերածեցին թվային անիմացիոն դրվագների: Յուրաքանչյուր մասնակից ստեղծեց հայկական այբուբենի թեմայով իր պատմությունը իր երկչափ անիմացիոն կերպարներով:

 

Ցուցահանդեսը կընդգրկի ձեռքով նկարված պատմատախտակներ, ինչպես նաև պատանիների ավարտական կարճ տեսահոլովակերը: Մուտքն ազատ է: