Հունվարի 26-ին Թումոն պաշտոնապես բացեց իր դռները Դիլիջանի պատանիների համար Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ: Թումո Դիլիջանը կգործի տեղի գրադարանի շենքում՝ Գիտելիքի զարգացման կենտրոնում, որը նոր է վերակառուցվել Կենտրոնական բանկի կողմից: Կարդալ ավելին >>
Օգոստոսի 14-ին Երևանում մեծ հանդիսավորությամբ իր բացումն ազդարարեց Թումո կենտրոնը։ Արդեն օգոստոսի 12-ից մեկնարկեց Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված միջոցառումների շարքը՝ "Ռեինկարնացիա" ռեգի խմբի և ԱՄՆ-ից հրավիրված DJ BaxStar-ի մասնակցությամբ: Իսկ բացման օրն ավելի քան 20.000 հադիսատեսի իրենց ելույթներով ոգևորեցին «Դորիանս» խումբը եւ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ Սերժ Թանկյանը:
Համերգից առաջ Թումոյի շենքի ճակատին կատարվեց յուրահատուկ եռաչափ արտապատկերում աշխարհահռչակ NuFormer-ի կողմից՝ ցուցադրելով Թումանյանի «Մի կաթի մեղրի» հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմը: Այս ամենին հաջորդեց բացառիկ խաղ հատուկ երիտասարդների համար, որը նույնպես արտապատկերվեց
Թումոյի շենքի պատին։ Խաղին մասնակցեցին 2000 երիտասարդ, ում տրվել էր փոքր լուսավոր փայտիկներ, որոնց միջոցով նրանք մասնակցեցին խաղին։ Disney-ի հայազգի ներկայացուցիչ Ալեքս Սերոբյանի նախաձեռնությամբ, ով նաև հանդիսանում է Թումո խորհրդի անդամ, կազմվել էր երիտասարդների թիմ, որն աշխատում էր խաղի վրա։ Խաղը յուրահատուկ էր և աշխարհում հավանաբար նման բան չի եղել։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա գտնվեց նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։