Շուշի արվեստի նախագիծ

Շուշի արվեստի նախագիծը


Շուշի արվեստի նախագիծը Լոս Անջելեսում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 2012 թ. ամռանը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կազմակերպեց ժամանակակից արվեստի փառատոն: .

 

Անդրանիկ փառատոնի թեման էր “Հողը եւ տեխնոլոգիան”, որտեղ հողը ներկայացնում է մարդկային գոյությունը ու, անշուշտ, ունի սոցիալ-քաղաքական արժեք, իսկ տեխնոլոգիան ընդգրկում է կյանքի վիրտուալ տարածումը: Հողն ու տեխնոլոգիան, թեև իրարամերժ մարդկային գիտակցության ոլորտներ են, բայց եւ այնպես մեր ցանկությունն է վերակառուցել տեխնոլոգիան եւ պահպանել մեր կապը մայր հողի հետ՝ այդպիսով բարելավելով մեր ժամանակակից իրականությունը:


Փառատոնը լայնածավալ երկամյա միջոցառում էր, որը հարթակ էր ամրապնդում միջազգային արվեստագետների ու կազմակերպությունների համար: Նայի՛ր փառատոնի մասին տեսանյութը:

 

 

2012թ. օգոստոսին Թումոյում տեղի ունեցավ արվեստի գործերի ցուցահանդես՝ ցուցադրված տվյալ ամսվա սկզբին  Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում անցկացված “Հող եւ տեխնոլոգիա” թեմայով ժամանակակից արվեստի փառատոնին:

 

Փառատոնը կազմակերպվել էր “Շուշի արթ փրոջեքթի”՝ Լոս Անջելեսում գործող շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից: Տեղացի եւ միջազգային արվեստագետները ցուցադրեցին իրենց տաղանդն ու գործերը՝ հիմնված փառատոնի թեմայի շուրջ: Ցուցահանդեսը զուգորդվեց արվեստագետների կողմից ժամանակակից արվեստի եւ իրենց աշխատանքների հիմքում ընկած հատուկ գաղափարների բովանդակության շուրջ Թումոյի ուսանողների համար տրվող մի շարք դասախոսություններով:

 

 

Մերի Մուն, «Երազ եւ իրականություն կամ Ջոն Քեյջի երազանքը»

 

Հարություն Զուլումյան, «Պատմություն. թեմա ժամանակակից արվեստի համար»

 

Սահակ Պետրոսյանը՝ հայկական ավանգարդի հիմնադիրներից մեկը  

 

Ալեքսեյ Մանուկյան, «Արվեստ՝ ժամանակի արտացոլանք»

 

Շուշի արվեստի նախագծի արտիստիկ տրիո՝ Վահագն Տեր-Սարգսյան, Արա Օսհագան ու Սամվել Սաղաթելյան