Թումոյի առաջին տարեդարձը

Թումոյի հանդիսավոր բացումը Երևանում


Օգոստոսի 14-ին Երևանում մեծ հանդիսավորությամբ իր բացումն ազդարարեց Թումո կենտրոնը։ Արդեն օգոստոսի 12-ից մեկնարկեց  Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված միջոցառումների շարքը՝ "Ռեինկարնացիա" ռեգի խմբի և ԱՄՆ-ից հրավիրված DJ BaxStar-ի մասնակցությամբ: Իսկ բացման օրն  ավելի քան 20.000 հադիսատեսի իրենց ելույթներով ոգևորեցին «Դորիանս» խումբը եւ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ Սերժ Թանկյանը: Կարդալ ավելին >>

 

Թումոն տոնեց իր առաջին տարեդարձը 2012թ. օգոստոսի 14-ին: Մոտ 3000 պատանիներ հավաքվեցին Թումո պլազայում՝ խմբով լուսանկարվելու նպատակով: Օրը լի էր հաճելի անակնկալներով՝ “Ռեինկառնացիա” ռեգի խմբի կենդանի համերգը, երեկոյան խնջույք դիջեյ Սերժոյի հետ՝ զուգորդված պլազայի մեծ շատրվանի գունավոր լուսային ցուցադրությամբ:
 

Թումոն բացվել է 2011 թ.՝ որպես մի տարածք, որտեղ տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիներն ու դեռահասները կարող են օգտվել ուսուցման թվային միջոցներից ու ստանալ մասնագիտական ուղղորդումներ:

 

Մեկ տարի անց կենտրոնն ունի 12-16 տարեկան հազարավոր անդամներ, որ օգտվում են նրա միջոցներից ամեն այցելության ժամանակ: Ուսանողները ստեղծում են հետաքրքիր բովանդակություն ու մեդիա գործադիրներ, ժամանակ առ ժամանակ աշխատում են իրական նախագծերի վրա՝ ուղղորդվելով ոլորտի մասնագետների կողմից: