Ինտերակտիվ Ամանոր Թումոյում

Ամանորը Թումոյում

 

Թումոյում Ամանորյա միջոցառումները դարձել են արդեն ավանդույթ, որի ընթացքում անցկացվում են հետաքրքիր խաղեր, ներկայացումներ և պարեր:

 

Թումո պատանիները ստանձնեցին Թումո անձնակազմի դերերը Ամանորի յուրօրինակ տոնակատարության ընթացքում: Waraq արվեստագետների կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում մասնակիցները կրեցին տարբեր աշխատակիցների դիմակներ որոնց թվում էին անվտանգության աշխատակիցները, դասընթացների ղեկավարները և Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

 

Միջոցառման մասնակիցները շրջում էին շենքում դիմակներով և կատարում տվյալ աշխատակցի պարտականությունները: Նրանք զարդարեցին սենյակները, ընտրեցին երգացանկ, պատրաստեցին Ամանորյա բացիկներ և պատրաստեցին ուտելիքներ կաֆետերիայում: Յուրաքանչյուր խումբը ղեկավարում էր հենց այն աշխատակիցը, ում դիմակը կրում էր տվյալ խումբը:

 

Միջոցառումը շարունակվեց Ամանորյա խաղով, ինչպես նաև պարերով, որտեղ պատանիները ցուցադրում էին իրենց պարային կարողությունները: Թմբա-Թա խմբի անդամները նույնպես մասնակցեցին միջոցառմանը իրենց անակնկալ ելույթով: