60 վայրկյան տևողությամբ ֆիլմեր

Մեթ Հալսի մասին

 

Մեթ Հալսը բրիտանացի ռեժիսոր է, ով առավելապես հայտնի է մի շարք մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերով: Նրա առաջին դեբյուտային փաստավավերագրական ֆիլմը՝ «ՀԵՏԵՎԻՐ ՏԻՐՈՋԸ» (2009թ.) ֆիլմը, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնի կողմից բնութագրվել է որպես «ներշնչված կինեմատոգրաֆիական հաճույք»: 1990թ. ի վեր նրա ֆիլմերը ցուցադրվել են 23 տարբեր երկրներում անցկացված միջազգային կինոփառատոներում:

 

Այսօր Թումոյում ամփոփվեց «Ներառական կինոյի 60 վայրկյանները» ֆիլմերի ստեղծման դասընթացը, որի արդյուքնում ստեղծված տասներկու ֆիլմերից հաղթող ճանաչվեց երեքը։ Թումո սաներ Մարինե Գազազյանը, Տիգրան Ղալեչյանը, Մարիամ Բորեցյանը և Մարիա Սարգսյանը ստացան մրցանակներ փառատոնի աջակիցների կողմից։

 

Չորս օրերի ընթացքում դասընթացի ղեկավար կինոռեժիսոր Մեթ Հալսի ղեկավարությամբ 12 Թումո պատանիներ ծանոթացան ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբություններին, ինչպես նաև ֆիլմի գաղափարը 60 վայրկյանում ներկայացնելու հմտություններին։

Ըստ Հալսի «շատ բարդ է նկարել 60 վարկյան տևողությամբ ֆիլմ կարճ ժամանակահատվածում և սահմանափակ հնարավորություններով ՝ այն է բջջայն հեռախոսով»։ Մասնակիցներից յուրաքնչյուրը ընտրել էր երկուական բառ, որոնք հիմք ծառայեցին իրենց ֆիլմերի թեմաների համար։

 

Որոշակի սահմանափակումներ դնելով մասնակիցների առջև՝ ռեժիսորը նպատակ ուներ խթանել պատանիների ստեծարարությունը՝ սահմաններ հաղթահարելու միջոցով։

Դասընթացը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի հետ համատեղ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակներում, որին աջակցեցին Բիլայն ընկերության, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում ։