Եռաչափ առցանց խաղի

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Թումոն շարունակում է իր պիլոտային նախագծերի շարքը այս անգամ եռաչափ փոխազդու խաղի ստեղծման նախաձեռնությամբ:

 

Այս նախագծի շուրջ համախմբվել են առաջադեմ ծրագրավորման և եռաչափ մոդելավորման դասընթացների ուսանողները, և արդեն լիովին ներգրավվել նորագույն Parallax.js բաց աղբյուր դարանի և 4D Cinema եռաչափ մոդելավորման ծրագրի ուսումնասիրությանը: Parallax.js-ի օգնությամբ հնարավոր է ստանալ խորության իլյուզիա՝ տեսարանի տարբեր հեռավորության վրա գտնվող անզուգակցված տարրերի շարժումների միջոցով:

 

Հիմնված այս ուսումնասիրությունների վրա և տիրապետելով եռաչափ մոդելների նմանակման մեթոդներին և նրանց վերարտադրման հիմնական զննիչներում մասնակիցները կստեղծեն քվեսթ տրամաբանական խաղ:

 

Խաղացողը գտնվելով վիրտուալ միջավայրում կփորձի ուսումնասիրությունների և գուշակումների միջոցով հաղթահարել յուրաքաննչյուր փուլը: