Հիմնադիրներ

 

Սեմ և Սիլվա Սիմոնյաններ

 

Բեյրութում ծնված և մեծացած Սիմոնյանները տեղեփոխվում են ԱՄՆ դեռևս պատանեկան տարիքում։  Սեմը ուսանում է Առլինգտոնի Տեխաս համալսարանի ճարտարագիտական բաժնում, այնուհետև նա համահիմնադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար INET ընկերությունը:

 

Սիմոնյանները միշտ հիշատակել են հայկական կազմակերպությունների կարևոր դերը իրենց կրթության և հաջողության գործում և մշտապես հետապնդում էին մեկ կարևոր նպատակ՝ ստեղծել ժամանակակից կրթական միջավայր ներկայիս խելացի և ընդունակ հայ երիտասարդների համար: Թումո կենտրոնը Սիմոնյանների ամենամեծ քայլն է այդ ուղղությամբ:

 

Գործադիր տնօրեն

Ml111

Մարի Լու Փափազյան


Մարի Լու Փափազյանը հանդիսանում է Սիմոնյան կրթական հիմնադրամի և Թումո կենտրոնի գործադիր տնօրենը։ Նախկինում նա եղել է Կրթությունն հանուն զարգացման հիմնադրամի համահիմնադիր և ղեկավարել  է «Երեք նուռ» նախագիծը՝ կապելով հայ ուսանողներին իրենց աշխարհասփյուռ  հասակակիցների հետ առցանց կրթական գործունեության միջոցով։ Մարի Լուն մասնագիտացել է կրթության ոլորտում, ավարտել է  Կոլումբիայի ուսուցչի քոլեջը, իսկ նախկինում աշխատել է որպես  առեւտրային եւ բնակելի երկնաքեր շենքերի շինարարության գծով մենեջեր Նյու Յորքում։ Նա հանդիսանում է ՀՀ վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի անդամ։ 

Թումո խորհուրդ

Մայքլ Արամ
Մայքլ Արամ
Ամերիկայում ծնված Մայքլ Արամը 1980-ականներից զբաղվում էր մետաղների մշակմամբ՝ ժամանակի մեծ մասը անցկացնելով Հնդկաստանում և Նյու Յորքում, ուր ուսումնասիրում էր մետաղագործության և դիզայնի նրբությունները: Նրա բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և մասնագիտացված խանութներում:
Վահե Բերբերյան
Վահե Բերբերյան
Բեյրութում ծնված Վահե Բերբերյանը սփյուռքահայ համայնքում ճանաչված է որպես գրող, սցենարիստ, դերասան, նկարիչ և սոցիալական մեկնաբան: Ներկայումս ապրելով և ստեղծագործելով Ամերիկայում՝ Վահեն ունի 65 սոլո և խմբակային ցուցադրություններ, մեկ հանդիսատեսի ներկայացումներ, երկու հրատարակված վեպեր, և տասնյակից ավել սցենարներ իր մշտապես ընդլայնվող աշխատանքների շարքում:
Արման Դավթյան
Արման Դավթյան
Արման Դավթյանը, ով ավելի հայտնի է Նուռ մականվամբ բնակվում է Երևանում և հայտնի զարդերի դիզայներ է: Նա առաջիններից է, ով օգտագործել է լուսապատկերային ոսկին իր աշխատանքների մեջ: Նա այժմ հանդիսանում է Նուռ դիզայնի հիմնադիր և տնօրեն: Ստեղծարար ստուդիա, որը հայտնի է իր նորարարական աշխատանքներով:
Րաֆֆի Գրիգորյան
Րաֆֆի Գրիգորյան
Թվիթերի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն, այժմ Uber-ի ղեկավար ինժեներն է: Թվիթերում Րաֆֆին սոցցանցի փոխնախագահն էր ՏՏ ոլորտում, և պատասխանատու ընկերության հիմնական ենթակառույցների ու ծրագրերի համար, որոնք գործի են դնում Թվիթերի էկոհամակարգը: Ավելի վաղ Րաֆֆին եղել է WattzOn.com-ի համահիմնադիրը․ստարտափ ընկերություն, որը "Business Week" ամսագիրն անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա "O'Reilly Media"-ի կողմից հրատարակված "TiVo Hacks" գրքի հեղինակն է, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:
Ռոջեր Կուպելյան
Ռոջեր Կուպելյան
Ռոջեր Կուպելյանը արդի կինեմատոգրաֆիայում ամենապատկերավոր տեսարաններ ստեղծողներից է, ինչպես օրինակ՝ «Մատանիների տիրակալը» և իր վերջին «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմերում: 1995 թ.-ից նա ստեղծում է վիրտուալ միջավայրեր և գործողությունների հաջորդականություն կինոարտադրության բնագավառում: Նա մոլի ճանապարհորդ է և զբաղվում է նաև երաժշտական տեսահոլովակների և փաստագրական ֆիլմերի արտադրությամբ:
Բեկոր Փափազյան
Բեկոր Փափազյան
Բեկոր Փափազյանը տեխնոլոգիաների մասնագետ, գործարար եւ նախկին դիվանագետ է, բազմաոլորտ մասնագիտական կրթությամբ՝ ճարտարապետությունից մինչև տնտեսական զարգացում: Բեկորը հանդիսացել է Հայաստանի մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրենը և Ծրագրերի զարգացման ղեկավար Միացյան նահանգների զարգացման գործակալությունում: Նա խանդավառված է տեխնոլոգիական կրթությամբ և իր մեծ ներդրումն ունի Թումոյո ուսումնական ծրագրի մշակման գործում:
Դեբրա Պորչ
Դեբրա Պորչ
Դեբրա Պորչը գործող արվեստագետ է և դասավանդում է գեղանկարչություն Ավստրալիայի Griffith համալսարանի արվեստի բաժնում: Նա ունեցել է տարբեր միջազգային ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են գոյության և բացակայության կապը հիշողության, մահվան և մարմնի հետ:
Քեթրին Սարաֆյան
Քեթրին Սարաֆյան
1990-ականներից Սարաֆյանն աշխատելով Pixar անիմացիոն ստուդիայում առաջատար դեր է ունեցել այնպիսի անիմացիոն ֆիլմերի կերտման գործում, ինչպիսիք են Toy Story, Toy Story 2, Monsters, Inc., A Bug's Life, The Incredibles and Brave.
Ալեքս Սերոբյան
Ալեքս Սերոբյան
Bungie Software Products Corporation-ի հիմնադիր և նախկին նախագահ ամերիկահայ Ալեքս Սերոբյանը ստեղծում է վիդեո խաղեր: Նա այսօր ղեկավարում է իր կողմից հիմնած Industrial Toys մոբայլ խաղերի ընկերությունը: Սերոբյանը առաջատար պաշտոններ է զբաղեցրել Disney Interactive և Wideload Games ընկերություններում: Ներկայումս նա աշխատում է նաև DePaul համալսարանում. այն առաջին համալսարանն է, որ առաջարկում է բակալավրի ծրագիր խաղերի ստեղծման բնագավառում:
Սերժ Թանկյան
Սերժ Թանկյան
«Գրեմմի» մրցանակակիր System of a Down հանրահայտ ռոք խմբի առաջատար վոկալիստ Սերժ Թանկյանը երաժիշտ է, երգահան, ինչպես նաև քաղաքական և հասարակական ակտիվիստ է: Նա սոցիալական արդարության ջատագով է և իր երաժշտության միջոցով քաջալերում է երիտասարդ սերնդներին զբաղվել գլոբալ հասարակական խնդիրներով: