ԷԳՈ լոգո անիմացիա

Ատոմ Էգոյանի մասին

 

Ատոմ Էգոյան ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել՝ Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել «Սանդենսի անկախ կինոյի փառատոնի» ժամանակ, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել ե՛ւ քննադատների, ե՛ւ հանդիսատեսների շրջանում:

 

Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» եւ «Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում» քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի՝ «Ջինի»-ի յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի կարկառուն դեմքերից մեկը:

 

«Օրացույցը» (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին Երեւանի առաջին միջազգային կինոփառատոնում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել: Կարդալ ավելին >>

 

Թումոյի 22 անդամներ ստեղծեցին 14 վայրկան տևողությամբ կարճ անիմացիաներ «ԷԳՈ Ֆիլմ արտս»-ի տարբերանշանի համար, որի հիմնադիրն է միջազգային կինոակադեմիայի մրցանակակիր Ատոմ Էգոյանը:

 

Նախագծի իրականացման ընթացքում երեխաները  ներկայացրեցին իրենց մտահաղացումները և պատրաստեցին տեսահոլովակներ Թումո աշխատակից Մարիամ Պողոսյանի և անիմատոր  Էդվարդ Արթինյանի ղեկավարությամբ: Գարաժ Բենդ համակարգչային ծրագրի օգնությամբ Թումո անդամները ստեղծեցին երաժշտություն անիմացիայի  համար:


Դիտեք մասնակիցների ստղծած անիմացիաներից մեկը

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video

 

Ահա թե ինչպես էին պատանիները ստեղծում անիմացիաների շարքը․

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video

 

Ստեղծագործական թիմի անդամներ.

 

Մուշեղ Հովսեփյան - 16 տարեկան
Անի Առաքելյան - 16 տարեկան

Արեգ Ամիրխանյան - 16 տարեկան
Րաֆֆի Միրզոյան - 16 տարեկան
Ալինա Նազարյան - 16 տարեկան
Հասմիկ Սնկրյան - 16 տարեկան
Աշոտ Ստեփանյան - 16 տարեկան
Վիկտորիա Հարությունյան - 16 տարեկան
Մարիամ Ավագյան - 17 տարեկան
Ավետիս Վարդանյան - 17 տարեկան
Հայկ Կարապետյան - 17 տարեկան
Խորեն Մաթևոսյան - 17 տարեկան
Աշոտ Ավետիսյանը 17 տարեկան
Ադա Դավթյան - 17 տարեկան

Արեգ Մովսիսյան - 17 տարեկան
Ժիրայր Վարդանյան - 18 տարեկան
Խաչիկ Աստվածատրյան - 18 տարեկան
Նարեկ Սուքիասյան - 18 տարեկան
Հակոբ Մուրադյան - 18 տարեկան
Մուրատ Ճնճղուկյան - 18 տարեկան
Ալբերտ Հովհաննիսյան - 18 տարեկան
Աղունիկ Ղազարյան - 18 տարեկան