Տեսախաղերի ստեղծման հիմունքները

«Բաց Խաղ» առաջնության հաղթողները


Ավարտվեց "Բաց խաղ" համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը: Թումոյի սաներից բաղկացած թիմը իր արժանի հաղթանակը տարավ "Լավագույն սցենար" անվանակարգում՝ ներկայացնելով իրենց ստեղծած «Psycho» խաղը: Կարդալ ավելին >>

 

Երեք շաբաթանոց դասընթացի ընթացքում  Թումո պատանիներն ուսումնասիրում են տեսախաղերը։ Նրանք խաղում են ոչ միայն համակարգչային խաղեր, այլ նաև թղթախաղեր ու սեղանի խաղեր, քննարկում դրանք, և առանձին դեպքերի ուսումնասիրություններ են անում։ 

 

Ողջ դասընթացի ընթացքում, պատանիները բացահայտում են այն զգացմունքներն, որոնք առաջացնում են խաղերը, եւ թե ինչպես են խաղեր նախագծողները ստեղծում հիշարժան խաղ։ Ավելի ուշ մասնակիցները կիրառում են իրենց ստացած գիտելիքները ոչ համակարգչային խաղ պատրաստելու համար։ Իսկ դասընթացի ավարտին նրանք ստեղծում են աշխարհ Portal 2 տեսախաղի համար։

 

game fundamentals article