Պատումներ դիզայնի միջոցով

Րաֆֆի Սիմոնյանի մասին


Րաֆֆի Սիմոնյանը Nau գործակալության գործադիր գեղարավեստական հիմնադիր տնօրենն է: Նախորդ մի քանի տարիներին նա աշխատել է շատ հայտնի ֆիլմերի վերնագրային ձևավորումների, նաև անթիվ գովազդների և հեռարձակվող նախագծերի վրա: Նա նաև եղել է 78-րդ Academy Awards-ի գեղարվեստական ռեժիսորը: Կարդալ ավելին >>

 

Թումոյի ուսանողները գրաֆիկ դիզայներ Րաֆֆի Սիմոնյանի ղեկավարությամբ ստեղծեցին պատմատախտակներ՝ օգտագործելով ընտրված լուսանկարներ և դրանց հիման վրա ստեղծելով իրենց պատմությունները: Մասնակիցները զարգացրեցին իրենց հմտությունները Adobe Photoshop, Illustrator, After Effects և Cinema 4D ծրագրերում:

Ապա դասընթացի մասնակիցները ստեղծեցին իրենց պատմատախտակների վրա հիմնված շարժական գրաֆիկաները։ Օգտագործելով Cinema 4D ծրագիրը՝ նրանք ստեղծեցին եռաչափ կերպարներ և շարժական տեսարաններ՝ մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակների միջոցով հետաքրքրական պատմություններ պատմելու համար։ Թեմաները շատ տարբեր են՝ սկսած ճայերի թռիչքից և ագարակից քաղաք ճանապարհորդությունից, մինչև մարմնի մասերի մուտացիա և այլմոլորակայինների ներխուժում։

 

Ստորև ներկայացված են մասնակիցների աշխատանքները.