Կինեմատոգրաֆիան և տեսողական պատում

Նորայր Կասպերի մասին

 

Կասպերը կանադահայ արվեստագետ է, ով մեծացել է Վիեննայում, ավարտել Collegio M-Raphael և սովորել IUAV ճարտարապետության դպրոցում: Տեղափոխվելով Վիեննայից Մոնրեալ՝ նա նվիրվում է կինեմատոգրաֆիային՝ ընդգրկվելով Քոնքորիդայի համալսարանի ֆիլմ արտադրության և կինոգիտության ծրագրում:


Կասպերի նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցն» է. դա փորձարարական մեդիա նախագիծ էր, որ բացահայտում է ճարտարապետական տեղանքների դերը ինքնության ձևավորման մեջ : «Օրացույցը» ցուցադրվեց Բեռլինի կինոփառատոնի ընթացքում և 1993 թ․-ին արժանացավ լավագույն ֆիլմ մրցանակին։ Կարդա ավելին >>

 

Փետրվար ամսին Թումոն հյուրընկալեց կանադահայ բեմադրող օպերատոր Նորայր Կասպերին, ով վարեց աշխատարան՝ նվիրված կինեմատոգրաֆիային ու տեսողական պատումին: Մասնակիցները ծանոթացան կինեմատոգրաֆիա յի տեսական և գործնական կողմերին: Կասպերը կիսվեց իր փորձով, ներկայացրեց հատվածներ ֆիլմերից և մասնակիցների հետ քննարկեց կինեմատոգրաֆիայի արդի մարտահրավերները:

 

Կասպերը ավելի քան 30 ֆիլմերի բեմադրող օպերատոր է ՝ Ատոմ Էգոյանի 1993 թ.-ի «Օրացույց» ֆիլմը ներառյալ: 2011 թ. նա արժանացել է «Ոսկե նարինջ» մրցանակին՝ որպես լավագույն բեմադրող օպերատոր: