Եռաչափ մոդելավորում

Բաբաք Գաֆարիի մասին

Եռաչափ մոդելավորման աշխատարանը ղեկավարում էր Բաբաք Գաֆարին՝ երիտասարդ ճարտարագետ և Rhinoceros-ի մասնագետ Թեհրանից: Բաբաքը աշխատել է մի շարք մրցանակակիր ճարտարապետական ընկերությունների հետ: Նա հրավիրվել է՝ մասնակցելու հեղինակավոր «Dynamic Fields» սեմինարին՝ Զահա Հադիդի գործընկեր Պատրիկ Շումախերի ղեկավարությամ, որ տեղի կունենա Բուխարեստում այս ամառ:

 

Այս աշխատարանն իրար համախմբեց Թումոյի ուսանողներին՝ նրանց առիթ տալով՝ նախագծելու իրենց սեփական մոդելները հզոր եռաչափ մոդելավորման ծրագրով՝ Rhinoceros-ով: Նրանցից ոմանք օգտագործում էին պարամետրիկ մեթոդներ Grasshopper կցորդով (plugin), որը թույլ տվեց պատկերներ սահմանել մաթեմատիկական մոդելների միջոցով և ձևափոխել դրանց երկրաչափական հատկությունները իրենց նախագծած ալգորիթմներով: Օգտագործելով Թումոյի տրամադրած սարքավորումները (2 MakerBot Replicator, 2 desktop 3D տպիչ)՝ նրանք պատրաստեցին իրենց ստեղծածների մասշտաբային մոդելները:

 

«Եռաչափ մոդելավորում» և «Առաջադեմ եռաչափ մոդելավորում» աշխատարաններին մասնակցած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել հունիսին կայանալիք վերջնական մեկամսյա նախագծային աշխատարանին, որի անունն է «Թվային դիզայն. ծանոթացում մոդելավորմանն ու վերապատկերման ռազմավարությանը», որը կղեկավարի Նարինե Միրզաեյանը, ով դիզայներ է Լոս Անջելեսում՝ Gehry Partners LLP ընկերությունում: