Ռետրոտեք աշխատարան

Էտիեն Դելակրուանի մասին

Էտիենը ֆիզիկոս է, բայց հետագայում նա եկել է այն եզրահանգման, որ գիտության ոլորտում իր փորձը կարող է հիմք ծառայել արվեստով զբաղվելու համար: Փարիզում նա 15 տարի զբաղվել է նկարչությամբ: Հետո 1998 թ. հրավիրվել MIT-ում՝ որպես գիտնական, որտեղ նա սկսել է փորձարկել արվեստագետի մոտեցումները տեխնոլոգիական գործիքիների կիրառության մեջ...

Լինելով այսպիսի գաղափարի կրող՝ նա ճամփորդում է մինչև Ուրուգվայ և Բրազիլիա, որտեղ հայտնաբերում է արդյունավետ առնչություններ տեխնոլոգիաների, մշակութային հնարավորությունների և կարիքի միջև: Աշխատարանների ընթացքում նա սկսեց ինժեներներին ավելի շուտ սովորեցրնել աշխատել արվեստագետների նման, քան թե ինչպես կիրառել ինժեներական գործիքները... Կարդալ ավելին >>

 

Թումոն, համագործակցելով «Լույս» հիմնադրամի հետ, ապրիլի 20-28-ը իրականացրեց նոր աշխատարան՝ ծանոթացնելով պատանիներին ինժեներության և տեխնոլոգիաների կիրառությանը գործնականում: Մասնակիցները քանդում էին համակարգիչներն ու ստեղծում նոր սարքեր դրանց մասնիկներով: Կառուցելով գործող էլեկտրոնային սարքեր՝ նրանք ձեռք էին բերում գործնական և համակարգչային հմտություններ:

 

Մասնակիցները բացահայտեցին ինժեներության և տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը և կապեցին իրերի մասին ստացված գիտելիքները  իրական աշխարհում ամեն օր օգտագործվող սարքերի հետ:

 

«Գաղափարների գործարան» աշխատարանը վարեց նորարար տեխնոլոգիաների բելգիացի փորձագետ  Էտիեն Դելակրուան: Նա համադրում է արվեստի արտահայտչական ազատությունը և տեխնոլոգիական գործառնության խիստ պահանջները: Նա առաջինն է ստեղծել "Nomadic Workshops" երևույթը  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ վարելով նմանատիպ աշխատարաններ աշխարհով մեկ: Դելակրուան այժմ ղեկավարում է հետազոտությունների իր լաբորատորիան Բրյուսելում, որտեղ էլ բնակվում է։