Խաղային կերպարների հագուստի դիզայն

Ինչ է «մուլյաժը»

 

Մուլյաժը հասկացություն է հագուստի դիզայնի ոլորտում, երբ դիզայները ձևում է գործվածքը անմիջապես մոդելի կամ մանեկենի վրա։ Դա մի հետաքրքիր դիզայնի գործընթաց է, որը թույլ է տալիս հագուստի դիզայներին ստեղծագործել երեք հարթություններում, այլ ոչ թե մեկ, ինչպես հագուստի դիզայնը գծագրելու պարագայում ։ Իմանալ ավելին>>

Դասընթացի նպատակն էր հագուստի հավաքածուի միջոցով հնարավորություն տալ մասնակիցներին թեմատիկ հերոսների ստեղծմանը, որն իրագործվեց մասնավորապես մուլյաժ տեխնիկայի միջոցով:

Արդյունքում վեց մոդելից կազմված հավաքածուն լիովին արդարացրեց թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ ստեղծագործական ակնկալիքները: Այս դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ստացան  ընդհանուր պատկերացում կազմելու նորաձևության թե տեսական, թե գործնական  պրոցեսների  մասին: Ավելին, առաջին փուլում հասկանալով հագուստի կոնցեպտը, նրանց առաջ խնդիր դրվեց ինքնուրույն ստեղծել մի կերպարի հագուստ՝ ձևի և գույնի համադրությամբ:


Հաջորդ քայլը մուլյաժի տեխնիկական հնարավորությունների օգտագործումն էր, որը  մեծ հնարավորություն տվեց նոր ու անսովոր լուծումներ հաղորդել կտորին: Արդյունքում նրանք  սովորեցին ստեղծել կերպարներ թղթի և iPad-ի միջոցով, և կարևորագույնը՝ մանեկենի վրա ստանալ իրենց կերպարների հագուստի ձևերը: Արդյունքում ստեղծվեցին շախմատային հերոսների ոչ ստանդարտ հագուստի ոճեր՝գույնի, կերպարի, ձևվածքի գրագետ համադրում, որն անշուշտ կվոգևորի նրանց հետագայում ավելի համարձակ ու օրիգինալ կերպարներ ստեղծելու համար: