Փոխազդեցության դիզայն

Arduino հարթակի մասին


Arduino-ն բաց Էլեկտրոնային նմուշների հարթակ է՝ կառուցված ճկուն, հեշտ կիրառելի գործիքներից և ծրագրերից։ Այն նախատեսված է արվեստագետների, դիզայներների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ինտերակտիվ առարկաների կամ միջավայրի ստեղծմամբ։

 

Arduino-ն ստանում է ինֆորմացիա շրջապատի վերաբերյալ՝ ընդունելով  ազդակներ տարաբնույթ զգիչներից և կարող է ազդել շրջապատում գտնվող իրերի վրա՝ լույսերի, շարժիչներ և այլ դրդիչների միջոցով։ Տպասալիկի միկրոհսկիչը ծրագրավորված է՝ օգտագործելով Arduino ծրագրավորման լեզուն։ Arduino նախագծերը կարող են գործել առանձին կամ միանալ համակարգչային ծրագրերին (Flash, Processing, MaxMSP): Կարդալ ավելին>>

 

Երկու շաբաթվա ընթացքում Սուզաննա Տեսկոնիի դասընթացի մասնակիցները մշակում էին ֆիզիկական միջավայրում համակարգչային ծրագրավորման կիրառման նորարարական ուղիները։

 

Պատանիները աշխատում էին Arduino տպասալերի հետ։ Arduino-ն համակարգչային հարթակ է, որի միջոցով առարկաները կարողանում են արձագանքել շրջապատին։ Մասնակիցները փորձարկում էին ծրագրային լեզուներ և տարաբնույթ ազդակներ՝  կենցաղային պարագաները ինտերակտիվ սարքերի վերածելու համար։

 

Դասընթացի ավարտին պատանիները իրենց Թումո հասակակիցներին և հրավիրվածներին ցուցադրեցին թվային տեխնոլոգիաներին հարմարեցված թմբուկներ, գրքեր, հագուստներ և նույնիսկ սննդամթերք։

 

Սուզաննա Տեսկոնին Բարսելոնայում բնակվող նախագծող և ուսուցիչ է։ Ոգեշնչված երեխաների և տեխնոլոգիաների միջև փոխազդեցության առկայությամբ՝ նա սկսեց ուսումնասիրել ցածր տեխնոլոգիաների և թվային արտադրության ինտեգրումը՝ նպատակ դնելով օգնել երեխաներին ստեղծել իրենց սեփական տեխնոլոգիաները։

 

Նա մշակել է մի շարք կրթական ծրագրեր և դասընթացներ երեխաների համար՝ տարբեր կենտրոնների և ինստիտուտների հետ համագործակցությամբ։