Իրային լուսանկարչություն

Հակոբ Խոդավերդյանի մասին

 

Լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանը ծնվել է Պարսկաստանի Իսֆահան քաղաքում, իսկ այսօր աշխատում է Լոս Անջելեսում: Նրա լուսանկարչական գործունեությունը սկսվել է 1995 թ-ին., երբ ավարտեց Փասադենայի արվեստի քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճանը լուսանկարչության բնագավառում: Նա շարունակում է լուսանկարել մինչ օրս՝ շեշտը դնելով նատյուրմորտային/իրային  լուսանկարչության վրա՝ աշխատելով Apple, Nike, Sony, Nestle, Taco Bell ընկերությունների համար:

 

Հակոբը երկար տարիներ աշխատել է նաև որպես ուսուցանող UCLA Extensions-ում, իսկ այժմ՝ Փասադենայի արվեստի քոլեջում:

Կարդալ ավելին >>

 

Ամռան ամիսներին Թումո պատանիներն ուսումնասիրեցին լուսավորության և կոմպոզիցիայի վերջին մեթոդները, որոնք օգտագործվում են իրային լուսանկարչությունում:

 

Աշխատելով հայտնի լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանի հետ՝ դասընթացի մասնակիցները ուսումնասիրեցին ինչպես ստանալ ճիշտ լուսավորություն, պատկեր և լուսանկար:

 

Գերհագեցած  տեխնիկայի օգնությամբ, որը հատուկ բերվել էր Լոս Անջելեսից, մասնակիցները ստեղծեցին իրական ստուդիայի աշխատանքային միջավայր, որտեղ իրականացրեցին նախա և հետարտադրական աշխատանքները: Բոլոր իրերը, որոնք լուսանկարեցին, մասնակիցները բերել էին իրենց իսկ տանից:

 

Այն հմտությունները, որոնք պատանիները ձեռք բերեցին դասընթացի ընթացքում, կարող են օգտագործվել ցանկացած լուսանկարչական ասպարեզում և, մասնավորապես, ստուդիաներում: