Լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանը ծնվել է Պարսկաստանի Իսֆահան քաղաքում, իսկ այսօր աշխատում է Լոս Անջելեսում: Նրա լուսանկարչական գործունեությունը սկսվել է 1995 թ-ին., երբ ավարտեց Փասադենայի արվեստի քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճանը լուսանկարչության բնագավառում: Նա շարունակում է լուսանկարել մինչ օրս՝ շեշտը դնելով նատյուրմորտային/իրային լուսանկարչության վրա՝ աշխատելով Apple, Nike, Sony, Nestle, Taco Bell ընկերությունների համար:
Հակոբը երկար տարիներ աշխատել է նաև որպես ուսուցանող UCLA Extensions-ում, իսկ այժմ՝ Փասադենայի արվեստի քոլեջում:
Ամռան ամիսներին Թումո պատանիներն ուսումնասիրեցին լուսավորության և կոմպոզիցիայի վերջին մեթոդները, որոնք օգտագործվում են իրային լուսանկարչությունում:
Աշխատելով հայտնի լուսանկարիչ Հակոբ Խոդավերդյանի հետ՝ դասընթացի մասնակիցները ուսումնասիրեցին ինչպես ստանալ ճիշտ լուսավորություն, պատկեր և լուսանկար:
Գերհագեցած տեխնիկայի օգնությամբ, որը հատուկ բերվել էր Լոս Անջելեսից, մասնակիցները ստեղծեցին իրական ստուդիայի աշխատանքային միջավայր, որտեղ իրականացրեցին նախա և հետարտադրական աշխատանքները: Բոլոր իրերը, որոնք լուսանկարեցին, մասնակիցները բերել էին իրենց իսկ տանից:
Այն հմտությունները, որոնք պատանիները ձեռք բերեցին դասընթացի ընթացքում, կարող են օգտագործվել ցանկացած լուսանկարչական ասպարեզում և, մասնավորապես, ստուդիաներում: