Պատմություններ լուսանկարչության միջոցով

Սկաուտի և Էրիկի մասին

 

Լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ աշխարհահռչակ World Press Photo 2002   մրցանակը: Էրիկի վերջին տարիների  լուսանկարչական նախագծերից  են` «Իրանի փոփոխվող դեմքը», «Բանդա Աչեխի ցունամին և վերջինիս հետևանքները», «Կատրինա փոթորիկը», «Ողնաշարային վնասվածքներն Իրաքում»: Էրիկը համագործակցել է Time, Newsweek, US News, The New York Times և եվրոպական մի շարք ամսագրերի հետ։

 

Սկաուտ Թուֆանկջյանը, ով առավելապես հայտնի է Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավը վավերագրելու իր աշխատանքով, կարիերայի զգալի մասն անցկացրել է`աշխատելով Մերձավոր Արևելքում: Նրա «Այո՛, մենք կարող ենք» գիրքը New York Times և LA Times պարբերականների կողմից դասվեց ամենավաճառվողների շարքում: Նրա լուսանկարներից մեկը, որտեղ Օբաման գրկել է իր կնոջը, Թվիթեր սոցկայքի պատմության մեջ ամենատարածվածն է, և այն շատ արագ դարձավ Ֆեյսբուքի ամենաշատ հավանություն ստացած նկարը:

 

 

Գարնան ամիսներին Թումո կենտրոնում  չորս շաբաթ շարունակ Թումո պատանիները աշխատեցին անվանի լուսանկարիչներ Սկաուտ Թուֆանկջյանի եւ Էրիկ Գրիգորյանի հետ՝ստեղծելով իրենց ֆոտոպատմությունների շարքը։

 

Անդրադարձ կատարելով լուսանկարչական սկզբունքներին՝ նրանք պատանիներին ծանոթարեցին ֆոտոպատմություններ պատմելու արվեստին և տեխնիկային՝ խրախուսելով նայել աշխարհին ֆոտոխցիկի միջոցով։


Ուսումնասիրելով ժամանակակից լուսանկարիչների գործերը՝ մասնակիցները ծանոթացան հաջող նկարի առանձնահատկություններին եւ ինչպես է հնարավոր ձևավորել յուրօրինակ լուսանկարչական մոտեցում:

 

Այնուհետև, խմբերով եւ առանձին-առանձին պատանիները սկսցին աշխատել իրենց նախագծերի վրա՝ ստեղծելով ֆոտոպատումներ տարաբնույթ թեմաներով՝ մարդկանց տարակուսած դեմքերից մինչև իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհը։


Օգտագործելով ֆոտոխցիկներ եւ՛փողոցում, եւ՛ տանը ՝ նրանք փորձեցին ներկայացնել ֆոտոպատմություններ ընկերների, հարազատների, իրենց իսկ շրջապատի մասին : Կիրառելով մասնագիտական խմբագրման գործիքներ  Adobe Photoshop-ը՝ նրանք Սկաուտի և Էրիկի հետ միասին ընտրեցին առավել հաջող լուսանկարները և կազմեցին իրենց վերջնական լուսանկարների ընտրանին:


Դասընթացի ավարտին պատանները լավագույն աշխատանքները ցուցադրվեցին Թումոյում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում՝ ներկայացնելով հեղինակների ֆոտոպատմությունները և՛ թվային, և՛ տպագրական տարբերակներով։