Օրիգամի և եռաչափ դիզայն

Օրիգամիի արվեստը

 

Օրիգամին՝ թղթից զանազան իրեր պատրաստելու արվեստը, ծագել է Ճապոնիայում դեռևս 17-րդ դարում և համաշխարհային տարածում է ստացել վերջին տասնամյակներում։ Այն համատեղում է ձեռքի հմտությունները եռաչափ տարածական պատկերացման հետ՝ պարզագույն ձևերից մինչև բարդ ծավալային երկրաչափական ֆիգուրներ։ Օրիգամին ակտիվ դիտարկվում է որպես արտիստների և դիզայներների համար նախատեսված հեռանկարային տեխնիկա։ Իմանալ ավելին>>

 

Թումոյի երկրորդ տարեդարձը հատկանշական էր հսկա թղթե քանդակի ցուցադրությամբ՝ ծածանվելով օդում Թումո պլազայում հավաքված տասնյակ պատանիների առջև։

 

Այդ քանդակը, որը խորհրդանշում էր «Խաղերի աստվածուհուն», ստեղծվել էր Թումոյի «Օրիգամի և եռաչափ դիզայն» աշխատարանի մասնակիցների կողմից։

 

Աշխատարանը, որը վարում էր դիզայներ Շուշանիկ Դրոշակիրյանը,  սովորեցնում էր մասնակիցներին ստեղծել մեծամասշտաբ եռաչափ ֆիգուրներ՝ կիրառելով օրիգամի և նորաձևության դիզայնի տեխնիկան։ Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտությունների զարգացումը դասընթացի հիմնական նպատակներից էր, քանի որ մասնակիցները միավորել էին իրենց կարողությունները՝ ստեղծելու հսկա չափերի քանդակ։

 

«Օրիգամի և եռաչափ դիզայն» աշխատարանը ավելի վաղ կազմակերպված «Խաղային կերպարների հագուստի դիզայն» դասընթացի շարունակությունն էր։ Այս աշխատարանին կհետևեն մի շարք այլ դասընթացներ, որոնց նպատակն է կիրառել  դիզայնի տարաբնույթ դրսևորումները՝ ստեղծելու կերպարներ և միջավայրի տեսախաղերի և այլ թվային մեդիա արտադրանքների համար։