Ինտերակտիվ ներկայացման դասընթաց

Waraq-ի մասին

 

Waraq-ը հետաքրքրասեր անհատների համայնք է, որը նպատակ ունի ստեղծելու և ցուցադրելու բազմոլորտ արտիստիկ նախագծեր՝ շեշտադրելով իլյուստրացիայի, անիմացիայի, արվեստի և կատարողական արվեստների միասնությունը։ Waraq-ը կվարտետ է, որը բնակվում և աշխատում է Բեյրութի՝ Beit Waraq (թղթե տուն) կոչվող դեղին տանը։ Այս տունը դարձել է համայնքի բաց մշակութային տարածք, ուր կազմակերպվում են դասընթացներ, ցուցադրություններ, ներկայացումներ և այլ միջոցառումներ։ Waraq-ը հաճախ մեկնում է աշխարհի տարբեր ծայրեր դասընթացներ, դասախոսություններ վարելու և հետաքրքիր գործունեություն ծավալելու նպատակով։  Կարդալ ավելին>>

 

Ավելի քան 200 պանանիներ ներգրավված էին 2 շաբաթ տևողությամբ բազմաբնույթ դասընթացին, որը վարում էր Բեյրութից ժամանած Waraq արվեստագետների խումբը: Մասնակիցները պատմողական և կատարողական արվեստները համադրեցին տարաբնույթ մեդիաների հետ, ստանալով ինտերակտիվ պատմողական միջավայր Թումոյում:

 

Նոյի պատմության վրա հիմնված սցենարը մշակելուց անմիջապես հետո, դասընթացի մասնակիցները բաժանվեցին հինգ խմբերի, որոնք աշխատում էին դրամատուրգիայի, թղթե դիմակների, մարմնի շարժման և պիքսելացիայի, խառը մեդիայի և ինտերակտիվ վիդեո ներկայացման վրա: Վերոնշյալ յուրաքանչյուր ոլորտը ուսուցանվում էր տարբեր մասնակիցների խմբերին, ովքեր օգտագործում էին ստացված գիտելիքները տեղծելու ամբողջական ներկայացումը:

 

Ամեն խումբ ընտրեց մի սենյակ, որտեղ և անցկացվեց ներկայացման իրենց բաժինը:

 

Արդյունքը եղավ մի բեմականացում, որը համակցվում էր ձայնային, վիդեո և խաղային ներկայացմամբ: Հանդիսատեսին ուղեկցում էին դասընթացի մասնակիցներն ովքեր հանդիսանում էին թե՛ նախագծի ստեղծողները, թե՛ դերասանները: