Խաղի մեխանիկան և խաղային աշխարհի ստեղծում

ENJMIN դպրոցի մասին

 

Այն հանդիսանում է կրթական, մասնագիտական ուսուցման և հետազոտական ինստիտուտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որը ստեղծարար և տեխնոլոգիապես նորարար միջազգային միջավայր է։ Ինստիտուտի առաքելությունն է ապահովել թվային արտադրության շուկան փորձառու մասնագետներով և կերտել միջազգային ուսումնական ցանց ուսանողների, խաղային ոլորտի մասնագետների և հետազոտողների համար։ Կարդալ ավելին>>

 

Սեպտեմբեր ամսին Թոմաս Լորանը և Վլադիմիր Նախբաուն՝ Ֆրանսիայի ENJMIN խաղերի և ինտերակտիվ մեդիա դպրոցից, ժամանել էին Թումո՝ վարելու խաղերի ստեղծման հիմունքների մեկամսյա դասընթաց։

 

Նրանք պատանիներին ներկայացրեցին Construct 2 մատչելի խաղային հարթակը, որի օգնությամբ հնարավոր է ստեղծել 2D խաղեր առանց բարդ կոդերի իմացության։

 

Ծանոթանալով ծրագրին՝ մասնակիցները փորձեցին ստեղծել «Սոկոբան» տեսախաղի իրենց տարբերակը սկսնակների համար։ Մասնակցելով այս գործընթացին՝ նրանք ճանաչեցին ոչ միայն ծրագրավորման և դիզայնի հիմունքներն, այլ նաև սովորեցին՝ ինչպես համակցել գրաֆիկան և ձայնը և խաղացողների առաջընթացին համընթաց ավելի բարդացնել խաղը։

 

Այնուհետև պատանի մասնակիցները աշխատեցին փոքր խմբերում՝ ստեղծելու իրենց խաղը scratch-ի միջոցով: Աշխատելով դասընթացի ղեկավարների հետ մասնակիցները մշակեցին իրենց սեփական կոնցեպտները, խաղային հարթակները և կեպարները ներկայացնելով դրանք բազմահարթակ երկչափ խաղի մեջ:

 

Ահա դասընթացի մի մասնակցի աշխատանք: