Պատկերապատման արվեստը

Տիգրան Մանգասարյանի մասին

 

Տիգրան Մանգասարյանը Երևանաբնակ ճանաչված նկարազարդող է: Նա առաջին կոմիքսային գրքի հեղինակներից է, նրա կարազարդումների գիրքը լույս է տեսել 1992թ: Նա վեց նկարազարդ գրքերի հեղինակ է ինչպես նաև « Լռություն.Հրաման Կոնստանդինոպոլսին» առաջին գրաֆիկ հրատարակության հեղինակը, որը նվիրված է Հայկական ցեղասպանությանը:

 

Նա նաև Պատկերապատման միջազգային փառատոնի համահիմնադիրներից է, որը առաջին անգամ անցկացվել է 2008թ. Ֆրանսիական Կոմիքսների ասոցիացիայի հետ համատեղ: Երրորդ պատկերազրդման փառատոնը անցկացվել է Թումոյում 2012թ. Կարդալ ավելին>>

 

Նկարազարդող Տիգրան Մանգասարյանը Թումոյում անցկացրեց կոմիքսային պատմությունների ստեղծման դասընթաց: Խումբը պատրաստեց նկարազարդված պատմությունների շարք Երևանյան պատմությունների շուրջ:

 

taki full article 30 11 2013

 

Առաջին հերթին մասնակիցները մշակեցին, հին ու նոր, իրական և հորինված պատմություններ Երևանի մասին և կառուցեցին կոմիքսի սյուժեն: Հեղինակներից մի քանիսը ընտրեցին հենց իրենց կյանքից դրվագներ, իսկ ոմանք էլ ընտրեցին դրվագներ քաղաքի պատմությունից:

 

Պատմությունը ընտրելուց հետո մասնակիցներն աշխատեցին Տիգրանի հետ ձևակերպելով երկխոսությունների կառուցվածքը, համընթաց պատկերաշարին: 9 էջի սահմաններում կոմիքսները պատկերվեցին օգտագործելով Photoshop ծրագիրը և Bamboo գրասալիկը: