Եռաչափ մոդելավորում

3D ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

 

Եռաչափ մոդելները ներկայացնում են եռաչափ առարկաները՝ օգտագործելով կետերի կույտը եռաչափ տարածության մեջ՝ կապակցված տարբեր երկրաչափական մարմիններով, ինչպիսիք են եռանկյունները, գծերը, կոր մակերեսները եւ այլն: Լինելով տվյալների հավաքածու՝ եռաչափ մոդելները կարող են ստեղծվել ձեռքով, ալգորիթմորեն (ընթացակարգային մոդելավորում) կամ սկանավորմամբ:

Եռաչափ մոդելները լայնորեն կիրառվում են եռաչափ գրաֆիկայում: Իրականում դրանց կիրառումը նախորդում է անհատական համակարգիչներում եռաչափ գրաֆիկայի լայնորեն օգտագործմանը: Շատ համակարգչային խաղեր օգտագործել են եռաչափ մոդելների նախօրոք նյութավորված նկարները որպես սփրայթներ (գրաֆիկական օբյեկտ), նախքան համակարգիչները կկարողանային նյութավորել դրանք իրական ժամանակում: Կարդալ ավելին>>

 

Եռաչափ մոդելավորման դասընթացը Թումոյում անցկացվող հիմնական դասընթացների շարքից է, որի ընթացքում մասնակիցները սկսում են տիրապետել մոդելավորման հիմնական մեթոդներին և անցնում եռաչափ մարմինների կառուցման փուլերով:

 

Օգտագործելով Maya 3D ծրագիրը՝ դասընթացի մասնակիցները չորս շաբաթների ընթացքում ծանոթանում են մոդելավորման գործիքներին և ընտրելով օբյեկտ՝ կառուցում իրենց առաջին մոդելն՝ օգտագործելով այնպիսի գործիքներ ինչպիսիք են մամլելու գործիքն, ուրվագծերի խմբագիրը, պոլիգոնների հետ աշխատելու տարբեր գործիքները:

 

Դասընթացի ավարտին մասնակիցը համալրում է իր էլեկտրոնային պորտֆոլիոն եռաչափ մոդելով:
Իսկ դեկտեմբեր ամսից Թումո անդամները հնարավորություն կունենան մասնակցելու եռաչափ մոդելավորում երկրորդ մակարդակի դասընթացին, որի ընթացքում մասնակիցները կզարգացնեն իրենց հմտությունները եռաչափ մոդելավորման ոլորտում և կկառուցեն ավելի բարդ մարմիններ ինչպես նաև կուսումնասիրեն տեսախցիկի և լույսի աղբյուրների նշանակությունը նյութավորման գործընթացում:

 

Ստորև կարող եք ծանոթանալ դասընթացի մասնակիցների աշխատանքներին: