Ֆիլմի լեզուն դասընթաց

Շահանեի և Վիգենի մասին

 

Շահանե Յուզբաշյանը ծնվել է 1965թ Երևանում: Նա այժմ ապրում և ստեղծագործում է Փարիզում: Նա ունի երկար տարիների փորձ որպես ֆիլմի ձայնային համակարգող, ռեժիսորի օգնական և սցենարիստ: 1985-1991թ նա աշխատել է Հայ Ֆիլմում այնպիսի ռեժիսորների օգնական ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը և Բագրատ Հովհաննիսյանը: Նա ունի մագիստրոսի կոչում Ֆրանսիայի Huit համալսարանում, ինչպես նաև ռեժիսորի մասնագիտացում Երևանի Մանկավարժական Համալսարանում:

 

Վիգեն Գալստյանն ապրում և ստեղծագործում է Ավստրալիայում: 2005թ նա աշխատել է որպես ռեժիսոր, ֆիլմաքննադատ և կորդինացնող: Նա ունի բակալավրի աստիճան Սիդնեյի տեխնոլոգիաների համալսրանի ֆիլմարտադրության բաժնում, մագիստրոսի կոչում արվեստի ոլորտում և ասպիրանտի կոչում Սիդնեեյի համալսարանում: Նա 2010-2012թ աշխատել է Սիդնեյի NSW արվեստի պատկերասրահում և ավելի հան 10 ցուցահանդեսների հեղինակ է:

 

ֆիլմի լեզու դասընթացը, որը ղեկավարում էին Շահանե Յուզբաշյանը և Վիգեն Գալստյանը Թումո անդամներին հնարավորություն ընձեռեց կարճ ժամանակահատվածում մշակել և նկարել կինեմատոգրաֆիկ դրվագներ:

 

Մասնակիցները դասընթացի ընթացքում հասցրեցին դիտել համաշխարհային ֆիլմադարանի նմուշներ, քննարկել և վերլուծել դրանք: Այնուհետև նրանք բաժանվեցին 6 խմբի,գրեցին սցենարներ հիմնված նույն երկխոսության վրա և նկարահանեցին 6 տարբեր պատմություններ:

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները բացահայտեցին ֆիլմերում երկխոսության ստեղծման և տեսախմբագրման հիմնական օրենքները և կիրառեցին գիտելիքները ստեղծելով իրենց դրվագները: Հիմնական ուսումնական կետերն էին՝ սյուժեի զարգացումը երկխոսության կտրանցման ձևերի միջոցով, և պատկերաշարի ուղեկցությամբ բովանդակության շեշտումն ու կերպարների բացահայտումը:

 

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ ֆիլմերի արդյունքների ներկայացման միջոցառումից: