Պլատֆորմային խաղերի սկզբունքը

GameMaker-ի մասին

 

GameMaker-ը խաղերի ստեղծման ծրագիր է, որը թույլ է տալիս արագ մշակել և ծրագրավորել բազմապլատֆորմային խաղեր: Ծրագիրը աշխատում է հիմնականում քաշել եւ գցել (drag and drop) համակարգի հիման վրա և թույլ տալիս ինտուիտիվ ստեղծել խաղեր, տեղադրել խաղի վիզուալ տարրերը էկրանի վրա: Այս պատկերակները ներկայացնում են այն շարժումները, պատկերները, որոնք կիրականանան խաղի ընթացքում: GameMaker-ը օգտագործվում է թե՛ սիրողական և թե՛ մասնագիտական խաղերի ստեղծման համար, ինչպիսիք են՝ Gunpoint, Hotline Miami: Կարդալ ավելին>> 

 

Չորսշաբաթյա ծրագրավորման դասընթացը սկսնակ մակարդակի Թումո անդամներին հնարավորություն ընձեռեց ծրագրավորել և ստեղծել տեսախաղեր: Օգտագործելով GameMaker ծրագիրը մասնակիցները կարողացան մշակել և ստեղծել իրենց երկչափ պլատֆորմային խաղերը:

 

GameMaker ծրագրի գործիքներին ծանոթանալուց հետո նրանք ծրագրի միջոցով ստեղծեցին սկսնակ բարդության խաղ հիմնվելով պլատֆորմային խաղի ժանրի վրա: Այս ամենը մասնակիցներին հնարավորություն տվեց զարգացնել իրենց խաղերի ծրագրավորման տրամաբանությունը, դիզայնի գիտելիքները, իրերի շարժման տեխնիկան և նրանց բախման ընթացքը:

 

Երկրորդ փուլում մասնակիցները օգտագործեցին իրենց գիտելիքները ստեղծելու իրենց սեփական խաղը: Նրանք գրեցին սցենարը հետո նկարեցին կերպարները, ստեղծեցին նրանց հագուստները, մշակեցին խաղի կանոնները և ղեկավարման պայմանները:

 

Ստորև ներկայացված են մի քանի խաղի օրինակներ մշակված դասընթացի մասնակիցների կողմից: