Ինֆոգրաֆիկա և տվյալների պատկերազարդ արտացոլում

Սաֆար գործակալության մասին

 

Սաֆար գործակալությունը Բեյրութ քաղաքում տեղակայված դիզայնի և արվեստի ստուդիա է: Այն աշխատում է դինամիկ և փորձարարական միջավայրում, որի մասին խոսում է անվանումը (արաբերեն՝ ճանապարհորդություն): Նրանց նախագծերը շատ բազմակողմանի են: Նրանք ներգրավված են գրաֆիկական դիզայնի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են փաթեթավորման դիզայնը, խմբագրական նախագծերը, կայքերը, կորպորատիվ ոչը. Ընկերության թմի անդամները ուսում են ստացել դիտարվեստի, մշակութային կառավարման, գրաֆիկական դիզայնի, արդյունաբերական դիզայնի, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ոլորտներում: Կարդալ ավելին>>


Լիբանանյան Սաֆար գործակալության մասնգետներ Հատեմ Իմամը, Մայա Մոումնեն և Մարալ Միկիրդիչեանը Թումոյում անցկացրին ինֆոգրաֆիկայի մեկշաբաթյա ինտենսիվ դասընթաց: Դասընթացը կենտրոնացած էր Երևանի երիտասարդների ետդպրոցյան կյանքին և հիմնված էր նրանց ժամական գործողությունների արձանագրության վրա:

 

Մինչև դասընթացի վարողների ժամանումը, պատանիները մեկ շաբաթվա ընթացքում արձանագրեցին իրենց ժամական գործողությունները, տեղաշարժումները քաղաքում և շփումը ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ մարդկանց հետ: Ապա նրանք զտեցին հավաքված տեղեկությունները և անցան դասընթացի հաջորդ փուլին:

 

Վիճակագրությունը քարտեզագրելուց անմիջապես հետո աշխատանքային խումբը անցավ տվյալների պատկերման փուլին: Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի՝ Ժամանակ, Մարդիկ, Գործունեություն, Տեղանք: Խմբերից յուրաքանչյուրը պատրաստեց մեկական պաստառ՝ հիմնված իրենց թեմայի օրինչափությունների և հիմնական ուղղությունների վրա:

 

Պաստառները ներկայացրին պատանիների քաղաքային առօրյան արտացոլող վառ և պատկերավոր հայացք՝ ցուցադրելով այն գործողությունները, որոնց մեջ ներգրավված են երիտասարդները՝ դասակարգված ժամանակով, աշխարհագրական դիրքով և դեմոգրաֆիկ առանձնահատկություններով:

 

Դասընթացին մասնակցեցին նախկինում գրաֆիկական դիզայնի այլ նախագծերում ընդգրկված Թումո անդամներ, ինչպես նաև Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիայի ուսանողներ: