ֆրանսիացի անիմատոր Ատամ Ռաշոն՝ Անգուլեմի հայտնի անիմացիոն դպրոցի շրջանավարտը, Թումոյում վարեց մեկամսյա դասընթաց 2D անիմացիայի հիմունքների վերաբերյալ։
Եվս մեկ անիմացիոն նախագիծ ավարտեց Թումոյում որը վարում էր Ատամ Ռաշոն: Ատամը, Անգուլեմի հայտնի անիմացիոն դպրոցի շրջանավարտ է, և արդեն երկրորդ անգամն որ Թումոյում անցկացնում է ավանդական անիմացիայի դասընթաց:
Այս դասընթացները համալրում են Թումոյում անցկացվող հիմնական դասընթացների ծրագիրը և տալիս հնարավորություն երիտասարդներին ընդլայնել իրենց անիմացիոն հմտությունները:
Այս անգամ խումբն աշխատեց շարժման միջոցով փոխանցել կերպարի տրամադրությունը: Յուրաքանչյուր մասնակից ընտրեց մի կերպար և իրավիճակ: Ապա նկարելով անիմացիայի հիմնական կադրերը տարանցեց ստեղծելով մեկ անիմացիոն դրվագ: Պատանիները իրականացրել են իրենց անիմացիոն կտորները Adobe Flash ծրագրով: