Սոց․ հոլովակների ստեղծում

XO համակարգիչների մասին

 

XO համակարգչի հիմնական հատկանիշները՝

 

  - Անվտանգ, դիմացկուն, թեթև

  - Խրախուսում է ինքնարտահայումը

  - Զվարճալի է դիտելու և օգտագործելու համար

  - Երեխաները կարող են սպասարկել և նորոգել այն ինքնուրույն

 

Ունի բաց ծրագրային ապահովում տեղական կիրառումների համար ամենամեծ պոտենցիալը հնարավորին դարձնելու նպատակով: Այն թույլ է տալիս երեխաներին հետազոտելու ծրագրերը և հասնելու ծրագրային ապահովման աղբյուրներին: Երեխաները կարող են ընդլայնել և հարմարեցնել ծրագրերը իրենց սեփական տեմպին և ոճին։ XO 1.5-ն ունի Windows-ով և jkop-ով աշխատելու տարբերակ: Կարդալ ավելին >>

 

Լեռնային Ղարաբաղում «Նուռ»-ի կողմից իրականացվող «Համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագրի շրջանակներում Թումոյի սաներին վստահվեց պատրաստել 11 գովազդային տեսահոլովակներ, որոնք կբացահայտեին XO դյուրակիր համակարգիչների առավելությունները:

 

Թումո աշխատակիցներ Մարիամ Պողոսյանն ու Ֆրանցիսկո Վարվառոն երկամսյա դասընթացների ընթացքում աշխատեցին Թումոյի 14 անդամից բաղկացած թիմի հետ ՝ նախագծելով, նկարահանելով և խմբագրելով 10 տեսահոլովակ, որոնց հիմքում օգտագործվել է 5 հիմնական գաղափար՝ խաղալ, սովորել, ստեղծել, հաղորդակցվել և նվաճել:

 

Դիտեք շարքի առաջին տեսահոլովակը

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video

Բոլոր 10 տեսահոլովակները կարող եք դիտել այստեղ՝  Project NUR Armenia's channel

Ստեղծագործ թիմի անդամներ՝


Խաչիկ Աստվածատրյան - Adobe After Effects - 18 տարեկան
Նարեկ Սուքիասյան - 3D MAX - 18 տարեկան
Հակոբ Մուրադյան - Adobe After Effects, Adobe Flash Professional - 18 տարեկան
Մուշեղ Հովսեփյան - Օպերատոր - 16 տարեկան
Րաֆֆի Միրզոյան - Օպերատոր - 16 տարեկան
Ժիրայր Վարդանյան - Adobe After Effects, օգնել է նաև գաղափարներով - 18 տարեկան
Alina Նազարյան - նկարիչ, 16 տարեկան
Hasiko Sngryan - նկարիչ, 16 տարեկան
Մարիամ Ավագյան - նկարիչ, օպերատոր - 17 տարեկան
Ավետիս Վարդանյան - Adobe Photoshop - 17 տարեկան
Աշոտ Ստեփանյան - խմբագիր - 16 տարեկան
Serj Ոսկանյան - Storyboard ստեղծող, օգնել է նաև գաղափարներով - 18 տարեկան
Մուրադ Ճնճղուկյան - նկարիչ, Adobe Flash Professional - 18 տարեկան
Հայկ Հակոբյան – Թիմի ղեկավար - 19 տարեկան

 

Դիտեք, թե ինչպես էին պատանիները ստեղծում տեսահոլովակները

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video