«Ալիքները» ընդհատվող շարժումով անիմացիա

Ընդհատվող անիմացիայի մասնակիցները

 

Մոդելավորող դիզայներ Շուշանիկ Դրոշակիրյանը Թումոյում աշխատել է բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակներում, որպես դասընթացի ղեկավար: Նա վարել է օրիգամի և եռաչափ դիզայն դասընթացը,որի ընթացքում պատանիները ստեղծեցին թղթե հսկա քանդակ, որը ծածանվեց օդում Թումո պլազայում հավաքված տասնյակ պատանիների առջև։

 

Մանե Ներսեսյանը և Արփինե Բարոյանը՝ «Կոնվերսբանկի» անցկացված անիմացիոն հոլովակների մրցույթի հաղթողները «Ալիքներ» ընդհատվող շարժումով անիմացիայի անիմատորն են:

 

Թումոյի աշակերներ Գոհար Դրոշակիրյանը և Մարտա Մինասյանը աշխատել են նախագծի պատկերների ստացման վրա: Նրանք նաև մասնակցել են նախկինում անցկացված Խաղային կերպարների հագուստի դիզայնի դասընթացին, որտեղ ստեղծել են շախմատային հերոսների ոչ ստանդարտ հագուստներ խաղային գաղափարի համար:

 

Թումոյի նախագծերի ղեկավար Շուշան Դրոշակիրյանը և չորս Թումո ուսանողից բաղկացած իր թիմը ավարտեցին ևս մեկ ընդհատվող շարժումով անիմացիա: Նրանք անցկացրին չորս ծանր աշխատանքային շաբաթ ՝ օգտագործելով թղթից կտրատված ձևեր և նկարազարդված ֆոն:

 

Անիմացիայի հերոսն է Թումոյի երաժշտական թիմի անդամ Սարո Փափարյանը, ով ծնվել և մեծացել է Կալիֆորնիայում: Նա պատմում է այն մասին, թե ինչպես էր պատանի ժամանակ Սանտա Մոնիկայում լրացուցիչ աշխատանք կատարում, որպեսզի կարողանար գնել իր երազած սերֆինգի տախտակը և հոր հետ սահել ալիքներով: