Camp Banner
Քանի՞ տարեկան ես
  • 11-
  • 12-18
  • 19+
Ամառային ճամբար Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
Թումո ճամբարը հագեցած փորձառություն է, ուր զուգորդվում են ուսումն ու ժամանցը արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում:
1
ԿԱԶՄԻ՛Ր ՔՈ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ընտրի՛ր որևէ հմտություն կամ մշակի՛ր քո սեփական ուսուցման ընթացքը՝ համադրելով մեր հիմնական ուսումնական ոլորտները կամ մասնագիտացված կուրսերը տեխնիկական կամ արտիստիկ հմտությունների հետ:

Ընտրի՛ր ուսումնական ոլորտ կամ մասնագիտացված կուրս
Ուսումնական ոլորտներ․
  • Անիմացիա
  • Թվային մեդիա
  • Կայքերի մշակում
  • Խաղերի ստեղծում
Կարդալ ավելին>
Մասնագիտացված կուրսեր․
  • Ռոբոտիքս
  • Լուսանկարչություն
  • Դեռ վստահ չեմ

Ընտրի՛ր տեխնիկական կամ արտիստիկ հմտություն
Տեխնիկական հմտություններ․
  • Ծրագրավորում
  • Եռաչափ մոդելավորում
  • Երկչափ գրաֆիկա
Կարդալ ավելին>
Արտիստիկ հմտություններ․
  • Նկարչություն
  • Երաժշտություն
  • Ստեղծագրություն
  • Դեռ վստահ չեմ

 

 

2
ԸՆՏՐԻ՛Ր ՔՈ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Թումո ճամբարն ընդգրկում է 4 առանձին շաբաթներ, որ մեկնարկում են հունիսի 29-ին և հուլիսի 6‑ին, 13-ին և 20-ին: Կարող ես գալ 1, 2, 3 շաբաթով կամ ընտրել բոլոր 4 շաբաթները:

Օրվա առաջին կեսը հատկացվելու է ուսումնական գործընթացին, իսկ օրվա երկրորդ մասը՝ Երևանն ու Հայաստանը բացահայտելուն և սեփական նախագծերի համար նյութ հավաքելուն: Եթե, օրինակ, կարճ ֆիլմ ես ստեղծում, կարող ես տեսագրություններ անել Երևանով շրջագայելիս: Ժամանակ կհատկացվի նաև սպորտով զբաղվելուն Թումանյանի այգում, որը հարում է Թումո կենտրոնին և ունի բասկետբոլի և ֆուտբոլի ժամանակակից խաղադաշտ:

Ընտրի՛ր քո շաբաթները
Հունիս 29
- Հուլիս 4
Հուլիս
6 - 11
Հուլիս
13 - 18
Հուլիս
20 - 25
 
1-ին շաբաթ
 
2-րդ շաբաթ
 
3-րդ շաբաթ
 
4-րդ շաբաթ
 
1-ին 2 շաբաթները
 
2-րդ և 3-րդ շաբաթները
 
Վերջին 2 շաբաթները
 
1-ին 3 շաբաթները
 
Վերջին 3 շաբաթները
 
Բոլոր 4 շաբաթները
 
Դեռ վստահ չեմ

 

1 շաբաթ:
Ճամբարականները կծանոթանան իրենց ընտրած ուղղությունների հիմնական հասկացություններին և գործիքներին՝ ճամբարի վերջում իրենց գիտելիքները ինքնուրույն շարունակելու պատրաստակամությամբ համակված:
2 շաբաթներ:
Ճամբարականները խորը հիմքեր կգցեն իրենց ուսումնական ուղղություններում՝ վերջում ստեղծելով սեփական նախագիծը՝ պորտֆոլիոյի համար:
3 շաբաթներ:
Ճամբարականները ձեռք կբերեն իրենց ընտրած ուղղության կամ մասնագիտացման մասին խորացված գիտելիքներ: Դրանք համակցելով ընտրովի տեխնիկական/արտիստիկ ուղղության գործանական փորձառության հետ՝ նրանք կստեղծեն հղկված նախագիծ պորտֆոլիոյի համար:
4 շաբաթներ:
Guru կարգավիճակ: Իրենց կրթական ուղղությունների բոլոր մակարդակները անցնելով ճամբարականները կբացահայտեն իրենց առավելագույն ներուժը:

 

 

3
ԾԱՆՈԹԱՑԻ՛Ր ՄԵՐ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Թումոյի ուսումնական միջավայրն ու նախագծերի համար նախատեսված լաբորատորիաները զբաղեցնում են ավելի քան 5000 քառակուսի մետր տարածք մեր ժամանակակից շենքում, որը գտնվում է Երևանի սրտում՝ հարելով Թումանյանի այգուն:

Մենք ունենք ավելի քան 450 համակարգիչ՝ ոլորտի չափանիշներին համապատասխան ծրագրաշարերով զինված, ինչպես նաև՝ iPad-ներ, եռաչափ տպիչներ, լուսանկարչական, տեսագրող խցիկներ, 3D կինոսրահ, քննարկումների համար նախատեսված համարավետ սենյակներ, ճաշարան և ավելին:

Թումանյանի այգին պահպանվում և խնամվում է Թումոյի կողմից․ այն ներառում է մի շարք սպորտային և հանգստի համար նախատեսված տարածքներ՝ ներառյալ բասկետբոլի և ֆուտբոլի դաշտերը:

Տե՛ս Թումոյի միջավայրը

Որտեղ իջևանել

Որոշ Թումո ճամբարականներ կգան իրենց ընտանիքներով և մնալու տեղ կունենան: Մյուսները կգան ինքնուրույն և հարմարությունների, փոխադրամիջոցի, սննդի կարիք կունենան: Եթե դու մենակ ես գալու, մենք կօգնենք քեզ:

Ինչ-որ տեղ մնալու կարի՞ք ունես:
  • Այո, ես սենյակի և սննդի կարիք ունեմ:
  • Ոչ, ես մնալու տեղ արդեն գտել եմ:
  • Դեռ վստահ չեմ
Ես նախընտրում եմ՝
  • Հանրակացարաններ
    (շաբաթը 49,484 դրամ, ընդհանուր լոգարան 7-10 մարդկանց համար)
  • Հյուրանոցներ
    (շաբաթը 83,341 դրամ, ընդհանուր լոգարան 3-4 մարդկանց համար)
Ինձ պետք է՝
  • Բժշկական ապահովագրություն (10,500 դրամ / շաբաթ)
  • Դիմավորում օդանավակայանից (10,500 դրամ)

 

4
ԾԱՆՈԹԱՑԻ՛Ր ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ԵՒ ԱՄՐԱԳՐԻ՛Ր ՔՈ ՏԵՂԸ

Ծանոթացի՛ր ճամբարի գնացուցակին և պայմաններին, վերանայի՛ր քո ուսումնական ծրագիրը ու ժամանակացույցը, մեզ լրացուցիչ տեղեկատվություն տո՛ւր, և մենք կամրագրենք քո տեղը ճամբարում:

Տես ստորև ճամբարի գնացուցակը՝ կախված քո մասնակցության օրերի քանակից․

1 շաբաթ
260,440 դրամ

2 շաբաթ
494,836 դրամ

3 շաբաթ
729,232 դրամ

4 շաբաթ
963,628 դրամ

Դու կստանաս 10 % զեղչ, եթե գաս եղբորդ կամ քրոջդ հետ միասին:

Մենք կտրամադրենք փոխադրամիջոց, որը քեզ կփոխադրի քո մնալու վայրից դեպի Թումո և հետ։ Բոլոր շրջագայություններին քեզ կուղեկցի մեր ներկայացուցիչը, ով հասանելի կլինի 24 ժամ քեզ օգնելու համար: Եթե ուզում ես, կարող ենք օգնել նաև սննդի հարցում:

Տեղերը սահմանափակ են, հետևաբար լրացրո՛ւ Թումո ճամբարի գրանցման հայտը, որ ամրագրես քո մասնակցությունը, եթե նույնիսկ քո պլանները դեռ կարող են փոփոխվել: Մենք կապ կհաստատենք քեզ հետ և կօգնենք մանրամասները հստակեցնել։

ԼՐԱՑՐՈՒ՛ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ
 

 

* Պարտադիր
Ճամբարականի տեղեկատվությունը․
Անուն *
Ազգանուն *
Ծննդյան ամսաթիվ *
Սեռ *
Հասցե:
Փողոց *
Քաղաք *
Նահանգ / շրջան
Փոստային ինդեքս *
Երկիր *
Ծնողի / խնամակալի տեղեկատվությունը
Ծնողի / խնամակալի անուն *
Ծնողի / խնամակալի ազգանուն *
Կապ
Հեռախոսահամար:
Հիմնական *
Լրացուցիչ
Էլ. հասցե(ներ):
Հիմնական *
Լրացուցիչ
Ինչպե՞ս կնախընտրեիք վճարել
Գաղտնիության երաշխիք: Մենք չենք տա ձեր տրամադրած տեղեկատվությունը որևէ երրորդ անձի: