Պաոլո Փիրջանյանի այցը Թումո

Պաոլո Փիրջանյանի մասին

 

Դոկտոր Պաոլո Փիրջանյանը ղեկավարում է iRobot կորպորացիայի տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների բաժինը: Նախկինում նա «Ռոբոտաշինության զարգացման» ընկերության գլխավոր տնօրենն է եղել, որը 2012-ին գնեց iRobot-ը՝ Հարավային Կալիֆորնիայի ծրագրավորման դասախոսի և ՆԱՍԱ-ի ինքնաթիռի մշակման բաժնի հետազոտողի կողմից, որի համար նա ստացել է առաջադեմ տեխնոլոգիաների մրցանակ: Նա ԱՄՆ-ի IEEE ռոբոտաշինության նախկին խորհրդի նախագահն է և արժանացել է ավտոմատացման ասոցացիայի մրցանակին 2004թ: Նա ունի Ալբորգ համալասարանի ասպիրանտի կոչում ռոբոտաշինության բնագավառում:

 

Այսօր Թումոն հպարտ էր հյուրընկալել iRobot կորպորացիայի փոխնախագահ և տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ Պաոլո Փիրջանյանին, նրա տիկնոջը և երկու որդիներին: iRobot-ը աշխարհի ամենաճանաչված ռոբոտների ստեղծման ընկերություններից է և հայտնի Roomba տնային մաքրման համար ստեղծված ռոբոտների հեղինակը:

 

Փիրջանյանը ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրին, միջավայրին, տեսավ եռաչափ տպագրման դասընթացի արդյունքները, ինչպես նաև ճանաչեց կենտրոնի ուսումնական բովանդակությանը և մեթոդներին: Նրա այցելությունը շարունակվեց Թումոյի ռոբոտաշինության աշխատասենյակ այցելությամբ, որտեղ այդ պահին Թումոյի ամառային ճամբարի պատանիները սովորում էին ստեղծել ինքնակառավարվող մարմիններ՝ օգտագործելով Lego Mindstorms-ի ռոբոտաշինական հավաքածուն:

 

Ռոբոտաշինության ներկայի և ապագայի մասին Փիրջանյանի մտքերին կարող եք ծանոթանալ այստեղ: