Գուգլ DevFest Թումոյում

Ծրագրավորման համաշխարհային կոնֆերանսներ

 

DevFest-ները ամբողջ աշխարհում Գուգլի ծրագրավորման խմբի կողմից կազմակերպված խոշոր, համայնքաշարժ միջոցառումներ են: Դրանք ներառում են տարբեր թեմաների շուրջ բանախոսների կողմից տրվող դասընթացներ, շուրջօրյա հեքեթոններ (միջոցառում, որի ժամանակ ծրագրավորման տարբեր ոլորտի մասնագետներ համագործակցելով աշխատում են որեւէ խնդրի լուծման շուրջ, անգլ.՝ hack-հաքեր, thon-մարաթոն), լաբորատորիաներ ու այլ միջոցառումներ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է համապատասխան այն ծրագրավորող համայնքի կարիքներին, որին հյուրընկալել է: Յուրաքանչյուր DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են ի կատար ածվել, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: Կարդալ ավելին >> 

 

Շաբաթ և կիրակի օրերին 250-ից ավել հյուրեր մասնակցեցին Թումոյում անցկացվող Գուգլ DevFest միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի Գուգլի ծրագրավորողների խմբի կողմից: Երկու օրյա կոնֆերանսի ընթացքում կայացան բանախոսների զրույցներ, քննարկումներ բաց աղբյուրների տեխնոլոգիաների վերաբերյալ:

 

DevFest միջոցառումը հարթակ է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար, ովքեր հետաքրքրված են օգտագործելու Գուգլի տեխնոլոգիաները և պատրաստ են կիսել իրենց գաղափարներն ու նախագծերը: Այս տարի միջոցառմանը մասնակցեցին այնպիսի խոսանակներ, ինչպիսիք են՝ ձեռնարկատեր Ալ Եսայանն, ով խոսեց ստեղծարարության խթանման մասին, Ամուր Ավագյանը, ով խոսեց Google Speeds-ի մասին, Թումոյի խորհրդի անդամ և Bazillion Beings ընկերության հիմնադիր Բեկոր Փափազյանը, ով խոսեց էվոլյուցիոն մեքենաների մասին, Գուգլի ծրագրավորող Արամ Այվազյանն, ով ներկայացրեց Google Fit-ը, Երվանդ Սարգիսյանը Granatus Ventures-ից, ով խոսեց ստարթափների ներդրումների մասին և Սերիկ Բեյսենովը Օմսկ Գուգլի անդամ, նա խոսեց Android Lollipop-ի մասին:

 

DevFest-երը համայնքային միջոցառումներ են՝ կազմակերպված Գուգլի ծրագրավորողների խումբի կողմից ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է ծրագրավորողների այն համայնքի կարիքներին, որն հյուրընկալել է: DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են իրականություն դառնալ, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: