Ճապոնիայի պետական պատվիրակությունը Թումոյում

Մինորու Կիուչիի մասին

 

Մինորու Կիուչիին ավարտել է Տոկիոյի համալսարանի արվեստի բաժինը: Նա 1989թ աշխատել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում:  Նա լիբերալ դեմոկրատ կուսակցության անդամ է և 2014-ին ընտրվել է Ճապոնիայի ներկայացուցիչների տան անդամ և արտաքին գործերի նախարար: Նա նաև աշխատել է Տակուշոկի համալսարանում,որպես դասավանդող:

 

Այսօր Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիի գլխավորած պատվիրակությանը:

 

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ծանոթացրեց հյուրերին Թումոյի յուրահատուկ ուսումնական ծրագրին՝ նրանց հրավիրելով շրջելու կենտրոնով և անձամբ տեսնելու միջավայրը և ծրագրերը: Նրանք շփվեցին պատանիների, մարզիչների և դասընթացավարների հետ՝ մոտիկից ծանոթանալու նրանց ուսումնառությանը Թումոյում:

 

Հյուրերը քննարկեցին կրթության դերը Հայաստանում և Թումոյի կարևորությունը պատանիների համար: Մարի Լուն խոսեց Թումոյի առաքելության մասին՝ ընդլայնելու երիտասարդների մտահորիզոնը և տրամադրելու նրանց ռեսուրսներ իրենց ողջ ստեղծագործական ներուժը բացահայտելու համար:

 

Պարոն Մինորու Կիուչին իր հիացմունքը հայտնեց կենտրոնի՝ պատանիներին ընձեռած հնարավորությունների հանդեպ: Նա առաջարկեց փոխանցել ամբողջական տեղեկությունը և կոտնակտային տվյալները նորաստեղծ Ճապոնիայի դեսպանությանը Հայաստանում հետագա համագործակցության նպատակով: