ՀԲԸՄ-ի բացօթյա համերգ

ՀԲԸՄ-ի մասին


Հայկական բարեգործական ընդհանուր միությունն  (ՀԲԸՄ) աշխարհի ամենախոշոր շահույթ չհետապնդող կազմակերպությունն է՝ նվիրված հայկական ինքնության եւ ժառանգության  պահպանմանն  ու խթանմանը կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն աջակցում է, սպասարկում  եւ կապում շուրջ  400.000  անհատների ամբողջ Հայաստանով, Լեռնային Ղարաբաղով եւ սփյուռքով մեկ:

Ղեկավարների հեռատեսության, ինչպես նաեւ նվիրատուների ու անդամներիի շռայլ աջակցության շնորհիվ ՀԲԸՄ-ը տարիներ շարունակ շատ լուրջ դեր է խաղում  հայկական ավանդույթների ու արժեքների պահպանման հարցում՝ հարմարեցնելով դրանք համաշխարհային հանրության կարիքներին ու ժամանակի պահանջներին: Սկսած 1906 թ.՝ ՀԲԸՄ-ը հավատարիմ է մնացել իր գլխավոր նպտատակին, որն է՝ հաստատել հիմք՝ ի շահ ողջ հայության: Կարդալ ավելին>>

Հայկական բարեգործական ընդհանուր միության  87–րդ ընդհանուր ժողովի առիթով հատուկ բացօթյա համերգ տեղի ունեցավ Հայաստանում՝ Թումո պլազայում: Այդ միջոցառումը ՀԲԸՄ-ի նվերն էր Հայաստանի երիտասարդությանը:


Համերգը սկսվեց Թումոյի ուսանողներից կազմված Թումոօրքեսթրայի, Թումոբենդի եւ Թումոդենսի ելույթներով: Երաժշտությունը ստեղծվել էր՝ օգտագործելով նորարար համակարգչային ծրագրաշարեր եւ ժամանակակից տեխնլոգիաների յուրահատուկ համադրություններ: Երեկոն եզրափակեց Դորիանս հայկական ռոք խմբի կենդանի ելույթն ու դիջեյ Սերժոն: