Շախմատային շաբաթ

Շախմատը Հայաստանում

 

Շախմատը հայտնի սպորտաձև է Հայաստանում: Թեև երկրում բնակչությունը հասնում է մոտ 3 միլիոնի, բայց Հայաստանը  այսօր համարվում է ուժեղագույն շախմատային երկրներից մեկը աշխարհում: Հաստատվելով խորհրդային վաղ տարիներին`շախմատը ժաղովրդականություն է ձեռք բերում 1960-ական թթ. ընթացքում, երբ հայազգի խորհրդային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դառնում է շախմատի աշխարհի չեմպիոն:

 

Վերջին տարիներին Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը հաղթեց Եվրոպայի թիմային առաջնությունում (1999թ.), Աշխարհի թիմային առաջնությունում (2011թ.)  և Շախմատային օլիմպիադայում (2006 թ., 2008թ., 2012թ.): Կանանց հավաքականը իր հաղթանակը նշեց 2003 թ Եվրոպայի առաջնությունում: Լևոն Արոնյանը ներկայումս աշխարհում 3-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում և աշխարհի չեմպիոնի թեկնածու 2007, 2011 և 2013 թթ.:

 

Սկսած 2011-12 թթ. ուսումնական տարվանից` Հայաստանի կրթության նախարարության որոշմամբ շախմատի դասերը ուսումնական ծրագրի մաս են կազմում Հայաստանի բոլոր հանրային դպրոցներում`դարձնելով այն առաջին երկիրն աշխարհում, որտեղ շախմատը պարտադիր է դպրոցներում:

 

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

 

Մարտի 10-ին 40 երիտասարդ շախմատիստներ Թումոյում մրցեցին Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի ու միջազգային վարպետ և շախմատի մարզիչ Աշոտ Նադանյանի հետ: 

 


Կազմակերպված լինելով Հայաստանի Կոնվերս բանկի կողմից` Շախմատայի երկխոսությունը բաց էր Թումո անդամների, Գյումրիի շախմատի դպրոցի ուսանողների և այլ երիտասարդ շախմատասերների  առաջ:  Ամենաերիտասարդ խաղացողը 6 տարեկան էր: Նույնիսկ Թումո Դիլիջանի պատանիները հնարավորություն ունեցան՝ մասնակցելու մրցաշարին համացանցի միջոցով` խաղալով երևանցի
հասակակիցների ու գրոսմայստերների հետ: .

 

Մրցաշարը տևեց մոտ երկու ժամ, որի արդյունքում պատանի խաղացողների մեծամասնությունը պարտություն կրեց, թեև 3 խաղ ավարտվեց ոչ ոքի արդյունքով: