Հայաստանի (հավանբար նաև Արևելյան Եվրոպայի) առաջին iPad նվագախումբը, որի ղեկավարն է կոմպոզիտոր և երաժիշտ Արամ Ռայնը, վերակատարեցին Գրեմմի մրցանակի ներկայացված իսպանացի երգչուհի Վեգայի ջազային հայտնի երգը՝ "Mejor Mañana" (Վաղն ավելի լավը կլինի):
Ի պատասխան՝ Վեգան դիտեց այդ տեսանյութն ու անձամբ իր շնորհակալությունը հայտնեց Թումoրքեսթրային. «Ես սիրեցի iPad նվագախումբը: Որքան երիտասարդ են և որքան տաղանդավոր: Ես վայելեցի նրանց ժպիտները, երբ նվագում էին իմ երգը: Շնորհակալ եմ: Ես միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ մարդիկ որքան հրաշալի բաներ են անում աշխարհով մեկ»:
Թումո կենտրոնի անունից մենք ցանկանում ենք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Վեգային իր դրական կարծիքի մասին մեր ուսանողների աշխատանքի վերաբերյալ՝ ցանկանով նրան լավագույնն իր գործուներության մեջ:
Խմբի կազմում – Աննա - առաջին դաշնամուր, Մարտին – 2-րդ դաշնամուր, Ռոբերտ - սաքսաֆոն, Փեմմի – ստակատտո լարեր, Փիթեր – տրոմբոն, Մարգարիտա -բաս, Սոնա - ֆլեյտա, Լուսե- թավջութակ/լարային գործիքներ, Ապավեն – ռիթմիկ դաշնամուր, Վլադ – թմբուկներ: