Թումոյի բացումը Դիլիջանում

Թումոն հյուրընկալեց դիլիջանցի պատանիներին

 

Անցյալ շաբաթ, Թումո այցելեցին Դիլիջանի մասնաճյուղի 90 պատանիներ` Երևանի իրենց հասակակիցների հետ  ծանոթանալու և Թումոյի ուսումնական գործունեության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։ Նրանց ողջունեց ԹումոԲենդը՝ ներկայացնելով երաժշտական համար iPad-ներով, իսկ մի խումբ պատանիներ հանդես եկան պարային ելույթով։ Կարդալ ավելին >>

 

Հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Թումո կենտրոնի բացումը, որը հնարավոր դարձավ Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Հունվարի 29-ից Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում՝ Դիլիջանի նախկին Քաղաքային գրադարանի շենքում,  թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված 12-16 տարեկան բոլոր դիլիջանցիները կարող են գրանցվել և մասնակցել Թումո ծրագրին: Ուսուցումը Թումոյում անվճար է:

 

Թումո Դիլիջանը հագեցած է 29 Apple համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսուցանող մարզիչների եւ հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ դիլիջանցի պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Հրավիրված օտարերկրյա և տեղացի մասնագետների հետ հանդիպումներն ու դասընթացները պատանիներին հնարավորություն կընձեռեն զարգացնելու իրենց գիտելիքները: Արդեն մարտ ամսից Թումո Դիլիջանում կգործեն ռոբոտաշինության և համակարգչային երաժշտության հատուկ դասընթացներ: