«Ոսկե ծիրան»-ի հետ համատեղ հանդիպումներ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

 

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է:

 

Փառատոնը ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:

 

 

Թումոն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համատեղ այս շաբաթ կազմակերպեցին մի շարք հանդիպումներ միջազգային ճանաչում ունեցող անձանց մասնակցությամբ:

 

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մրցանակակիր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, հաղորդակցման մասնագետ Պատրիկ Սարկիսյանի և տրանսմեդիայի մասնագետ Դանիել Կալաբուգի հետ: Նրանք զրուցեցին «տրանսմեդիայի» մասին, թե ինչպես ստեղծել մի ամբողջական պատմություն՝ միավորելով տարբեր պլատֆորմներ:

 

«Սա հրաշալի հնարավորություն է հյուրընկալելու այնպիսի անձանց, ովքեր փորձում են կապոել ֆիլմարտադրությունը այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են խաղերի ստեղծումը և կայքերի մշակումը, – նշում է Բեկոր Փափազեանը, ով հանդիսանում է Թումոյի հոգաբարձուների խորհրդի անդամ և այս քննարկման մեկնաբանը։ «Տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներից զանազան կարծիքներ լսելն արդեն  ահռելի կարևորություն ունի մեր ապագա մասնագետների մտահորիզոնի ընդլայնման գործում»։

 

IMG 3348 site

 

Քննարկման մասնկիցները զրուցեցին արդի, իրենց մտահոգող թեմաների շուրջ, ինչպես նաև քննարկեցին հանդիսատեսի փոխվող վերաբերմունքը ֆիլմի և մեդիայի հանդեպ:

 

«Հանդիսատեսը միշտ էլ ցանկացել է ավելի ներգրավվել պատմության մեջ և այժմ տեխնոլոգիաները նրանց ընձեռում են այդ հնարավորությունը»,- ասաց Կալաբուգը, ով մասնակցում էր քննարկմանը Իսպանիայից առցանց տրաբերակով։ «Բայց խնդիրն այն է, թե որքան ենք մենք ցանկանում, որպեսզի հանդիսատեսը մասնակցի պատմության զարգացմանը»:

 

3288Watermarked site

 

Չնայած հնչած տարբեր կարծիքների, բոլոր երեք մասնակիցներն էլ համաձայնվեցին, որ սոցիալական և տեխնոլոգիական նվաճումները լիովին փոխել են պատմությունների մատուցման ձևը:

 

Հանդիպումները շարունակվեցին նաև հինգշաբթի օրը, երբ Թումո հյուրընկալվեց փաստագրական կինոռեժիսոր Գոդֆրի  Ռեջջոյին:

 

«Երբ ես 13 տարեկան էի, որոշեցի հեռանալ տանից և գտնել այն ինչ ուզում եմ»,- հենց այսպես սկսեց իր խոսքն հայտնի ռեժիսորը՝ ոգեշնչելով ուսանողներին, ֆիլմի սիրահարներին և բոլոր ներկաներին հետևել իրենց ցանկություններին։ «Եթե ինչ որ բան եք ցանկանում անել, ապա երկար մի մտածեք, այլ ռիսկի դիմեք, մնացյալը ինքնըստինքյան կստացվի», հավելեց նա։

 

 

Ռեժիսորն իր խոսքում անրադարձավ նաև արվեստի և տեխնոլոգիաների կարևորությանը արդի իրականությունում: «Տեխնոլոգիաները ամենատարակարծիք այժմյան թեման են:  Այն ինքնին մի նոր շրջակայք է, այլ ոչ թե մի բան, որը մենք պարզապես օգտագործում ենք»։

 

 

Ավարտին կինոռեժիսորը հավելեց. «Ապագան հենց դուք եք, ստեղծե՛ք ձեր աշխարհը, ուրիշի աշխարհում ապրելու փոխարեն:»