Ֆրանսիական ՀԲԸՄ խմբի այցը Թումո

ՀԲԸՄ-ի երիտասարդական նախաձեռնության մասին

 

Arménie, Terre de Vie մարդասիրական եւ սոցիալական ծրագիր է, որը հիմնադրվել է Ֆրանսիայի ՀԲԸՄ երիտասարդների կողմից։ Սա քաղաքացիական նախաձեռություն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացմանն ուղղված․ այն բաց է բոլոր 18-30 տարեկան երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ուղղորդել եւ խրախուսել տեղացի երիտասարդներին կրթական, մշակութային եւ բնապահպանական բնագավառներում։

 

Գործունեության ոլորտը․

 

- Երիտասարդական կենտրոնների վերանորոգում
- Գրքերի նվիրատվություն
- ֆրանսերենի դասավանդման խթանում
- Դպրոցական պարագաների նվիրատվություն
- Բերանի խորոչի հիգիենայի պահպանոթյուն,
- Շրջակա միջավայրի պաշտպանություն Սևանա լճի շրջակայքում

 

Իմանալ ավելին>>

 

2013-ի օգոստոս ամսին ՀԲԸՄ-ի Arme՛nie terre de vie երիտասարդական նախաձեռնության մասնակիցները Ֆրանսիայից այցելեցին Թումո՝ անցկացնելով մի ամբողջ օր Թումոյում, ծանոթանալով միջազգային մասնագետների կողմից անցկացվող դասընթացներին և Թումոյի ուսումնական ծրագրին:

 


Ամռան ամիսների ընթացքում Թումոն հյուրընկալեց ՀԲԸՄ-ի երիտասարդական ծրագրերի մասնակիցներին աշխարհի տարբեր երկրներից: Նրանք  հնարավորություն ունեցան  մի ամբողջ օր անցկացնելու Թումոյում, և սուզվելու Թումոյի ստեղծարար միջավայրում։ Կարճ պրեզենտացիայից հետո նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իր նախընտրած դասընթացը՝ մասնակցելով ուսումնական գործընթացին։