Գուգլ DevFest

Ծրագրավորման համաշխարհային կոնֆերանսներ

 

DevFest-ները ամբողջ աշխարհում Գուգլի ծրագրավորման խմբի կողմից կազմակերպված խոշոր, համայնքաշարժ միջոցառումներ են: Դրանք ներառում են տարբեր թեմաների շուրջ բանախոսների կողմից տրվող դասընթացներ, շուրջօրյա հեքեթոններ (միջոցառում, որի ժամանակ ծրագրավորման տարբեր ոլորտի մասնագետներ համագործակցելով աշխատում են որեւէ խնդրի լուծման շուրջ, անգլ.՝ hack-հաքեր, thon-մարաթոն), լաբորատորիաներ ու այլ միջոցառումներ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է համապատասխան այն ծրագրավորող համայնքի կարիքներին, որին հյուրընկալել է: Յուրաքանչյուր DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են ի կատար ածվել, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: Կարդալ ավելին >> 

 

 

2013 թ. սեպտեմբեր ամսի վերջին երկու օրերի ընթացքում Թումոն հյուրընկալեց Գուգլ DevFest ծրագրավորման կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի Գուգլի ծրագրավորողների խումբը՝ համագործակցելով Թումոյի հետ: Ծրագրավորողները, օգտվողներն ու ուսանողները մասնակցեցին ասուլիսին եւ քննարկեցին մոբայլ ու վեբ տեխնոլոգիաների մշակմանն ու ինտեգրմանը վերաբերող հարցեր:

 

glavni full article 30 09 2013

 

Առաջին օրը բանախոսների մեջ ընդգրկված Միշո Բերանիդզեն ներկայացրեց Google Earth-ում եռաչափ մոդելավորման ու արտապատկերման մեթոդները, Սաթենիկ Մնացականյանը խոսեց հաջորդ սերնդի մարդ-մեքենա միջերեսի ու ամպային համակարգերի ծրագրավորման մասին, Գասպար Չիլինգարովը քննարկեց համաժամանակյա NodeJS գործարքների, ծրագրավորման վերջին գործիքների ու կոդի պարզեցման վերաբերող հարցերը, իսկ Տիգրան Ազատյանի խոսքը նվիրված էր մեծաքանակ այցելություններով կայքերի կառուցվածքի հիմունքներին:

 

 

Երկրորդ օրը կայացավ Գուգլ Գլասի ներկայահանդեսն ու ցուցադրումը ավագ ծրագրային ինժեներ Իար Մահանիոկիի կողմից: Իարը ներկայացրեց սարքի հնարավորություններն ու դրա օգտագործման ոլորտները, ապա շրջայց կատարեց Թումոյում՝ կատարելով Թումոյի առաջին Գլաս նկարահանումը: Ցանկացողները փորձեցին սարքի հնարավորություններն ու ծանոթացան ծրագրաշարային միջերեսին: Կարդալ ավելին>>