Առաջին համաշխարհային ստարտափ առաջնությունը Թումոյում

Startup Cup-ի մասին

 

StartUp Cup-ը 68 մրցույթների համաշխարհային ցանց է, որն ընդգրկում է 57 երկիր: Աշխատանքային և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնող այս կայացած մոդելը կարող է կիրառվել յուրաքանչյուր հասարակությունում: SrartUp Cup-ը Ձեռներեցության համաշխարհային շաբաթի գլխավոր միջոցառումն է և ԱՄՆ-ի ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտի պաշտոնական գործընկերը: Կարդալ ավելին>>

 

 

Մարտի 6-ին Թումոն հյուրընկալեց առաջին համաշխարհային StartUp Cup-ը, որը ճանաչեց լավագույն երեք բիզնես մոդելները Ռուսաստանից, Գանայից և Պակիստանից՝ վերջինս զբաղեցնելով առաջին տեղը: Աշխարհի յոթ ամենախոստումնալից ստարտափները հնարավորություն ունեցան, առցանց և կենդանի ձևով, ներկայացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները միջազգային ժյուրիին, որոնք հանդիսանում են աշխարհի տեղական StartUp Cup-երի ներկայացուցիչներ, և մրցելու հաղթողի կոչման համար:

 

Ս.թ. հունվար ամսին 21 երկրների տեղական ստարտափ մրցույթների հաղթողները մրցեցին առցանց հարթակում՝ համաշխարհային առաջնության համար հատկացված յոթ տեղերի համար: Այսօր գոյություն ունի StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում:

 

Երևան քաղաքն ընտրվեց հետաքրքրություն ցուցաբերած այլ քաղաքների շարքից՝ հաշվի առնելով իր աճող ձեռնարկատիրական ներուժը: Պատահական չէր նաև առաջնությունը Թումոյում անցկացնելու ընտրությունը՝ որպես նորարարական և համարձակ նախաձեռնությունների կենտրոն, ուր պատանիների ներուժի բացահայտումը առաջնային է:

 

«Ես հավատում եմ մտքի ուժին, և այստեղ՝ Թումոյում, մենք ջանում ենք մեր պատանիներին զինել կարողություններով և օգնել նրանց բացահայտելու իրենց ամբողջ ներուժը և լինելու իրենց աճի և հաջողության սեփականատերը»,- երեկ մրցանակաբաշխության ժամանակ նշեց իր բացման խոսքում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը :

 

Միջոցառումը հագեցած էր ոգևորող ելույթներով կազմակերպիչների և ժյուրիի անդամների կողմից:
Համաշխարհային ճանաչում ունեցող հաջողակ ձեռներեց և խոսնակ Ջեֆ Հոֆմանը հատուկ խոսք ուղղեց ներկաներին՝ բացահայտելով հաջողակ ձեռներեցի տաս հիմնական գործոնները: Իսկ Շոն Գրիֆինը՝ StartUp Cup-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը, յուրահատուկ և ինտերակտիվ պրեզենտացիա անցկացրեց Թումո սաների համար՝ պատանիների հետ կիսելով իր հաջողությանների ուղին և խրախուսելով նրանց լինել համարձակ և բացահայտել լավագույնն իրենց մեջ:

 

Համաշխարհային StartUp Cup-ի հայաստանյան կազմակերպիչներն են Upostrophe հիմնադրամը և Թումոն: Միջոցառման աջակիցներն են USAID-ի կողմից ֆինանսավորվող Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ինչպես նաև IAB ուսումնական կենտրոնը, «Այբ» դպրոցը, Deem Communications ընկերությունը, Printinfo ընկերությունը, AYWA-ն, Armenia StartUp Cup-ը, Միացյալ Նահանգների Ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտը և Կոֆմանի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը։