Շայնը ծնվել է Շվեյցարիայում 1978թ. և սկսել է իր կարիերան 1990թ տարբեր բարերում և ակումբներում, ինչպիսիք են L'Interdit և The Arthur's ակումբը: 1997թ. ավարտելով համալսարանը նա առաջին անգամ հանդես եկավ DJ Sugar մականվամբ: Մեկ տարի անց նա սկսեց մշտական նվագել լեգենդար ակումբ 58- ում շատ այլ հայտնի DJ-ների հետ:
Շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, DJ Օլիվեր Շայնը վարպետության դաս էր վարում Թումոյում: Առաջին մասը ներառում էր ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հիմունքները և բաց էր բոլոր Թումո պատանիների համար:
Երկրորդ մասը՝ հիմնական դասը նվիրված էր DJ-ական արվեստին և DJ Booth-ի կիրառմանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց տեսանյութ, որտեղ պարզ ցուցադրվում էր, թե ինչպես ստեղծել երաժշտական միքս: Այնուհետև Օլիվեր Շայնը հրավիրեց պատանիներին՝ ստեղծելու կենդանի միքս բեմի վրա, ընթացքում կիսելով իր կարծիքը պատանիների հետ: Դասընթացն ավարտին Օլիվերն առաջարկեց մասնակիցներին ուղարկել իր էլ. հասցեով իրենց պատրաստած միքսերը, որոնցից նա կընտրի լավագույն տասը և կհրապարակի իր պաշտոնական կայքում:
Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Գասսերը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, առաջարկեց հաղթողների անունները հայտարարել Շվեյցարիայի դեսպանատան ոչ պաշտոնական հավաքույթի ընթացքում: