Երեխայի հովանավորում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ որպես Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնություն, շահույթ չհետապնդող հաստատություն է, որը բաց է Հայաստանի և արտերկրի բոլոր պատանիների համար: 2011թ. սեպտեմբերին բացումից ի վեր՝ հազարավոր պատանիներ հնարավորություն են ստացել հաճախել Թումո: Մեր նպատակն է ընդլայնել երիտասարդների հորիզոնը և նրանց ռեսուրսներ տրամադրել իրենց ստեղծարար ներուժը բացահայտելու համար:

Ամառային ճամբարը ստեղծված է ապահովելու համարժեք Թումո փորձառություն բոլոր ճամբարականների համար և աջակցելու նրանց Հայաստանի տարբերի շրջանների և արտերկրի երիտասարդների հետ շփմանը:

Ձեր նվիրատվությունը կօգնի Հայաստանի շրջանների պատանիներին գալ Երևան և մասնակցել Թումո ճամբարին: Եթե ցանկություն ունեք հովանավորելու երեխայի Հայաստանի գյուղական համայնքից, որպեսզի նա հաճախի Թումո ճամբար, խնդրում ենք ստորև ծանոթանալ պայմաններին:

Ձեր օժանդակության շնորհիվ այս երեխաներից շատերը հնարավորություն կունենան այցելել Երևան և դառնալ Թումոյի մի մասը: Յուրաքանչյուր հովանավորված երեխայի ճամբարի ծախսերը ներառում են ուսումնական միջոցառումներ, սնունդ, այցելություններ այլ վայրեր, փոխադրամիջոց, ուղեկցող և բնակություն Երևանում:

Ավելին, ձեր ներդրումը կհրապարակվի մեր կայքում, իսկ մենք, ցանկության դեպքում, կօգնենք կապ հաստատել ձեր հովանավորած երեխայի հետ:

Մեր հովանավորներն ու ներդրողները

Audrey M Mardoian

Jackie Abramian

MFast Auto Repair

Lusine Hovsepyan

Ani Baboomian

Kristine Sargsyan

Maral Aznavour

Diran Aznavour

Arusyak Markarian

Mr. and Mrs. Jack Anserian

Mr. and Mrs. Elie A. Ghannoum

Hrant Vardanyan

Alla Bakunts

Achkhen Varteressian

Laura Gechidjian

Zara Zeitountsian

Syuzanna Azoyan

George Hodge

Nelli Klachian

Sara Anjargolian

Shake Havan-Garapetian

Erik Grigorian

Jacqueline Karaaslanian

Lilly Djaniants