Վավերագրական լուսանկարչություն

Արա Օշականի մասին

 

"1998թ. սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ եւ 1999թ. որոշեցի հորս հետ գալ Ղարաբաղը լուսանկարելու: Այդ տարիներին հայրս դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, եւ նրա հետ մեկտեղ որոշեցինք համատեղ գիրք պատրաստել:  Այդպես մինչեւ 2007թ. պարբերաբար գալիս էի Ղարաբաղ, շրջում գյուղերում եւ լուսանկարում․․․

 

2010թ. Նյու Յորքում հրատարակիչ գտա, ով հետաքրքրվեց եւ հրատարակեց «Հայրենի հող» (''Fatherland'') խորագրով գիրքը` իմ լուսանկարներով եւ հորս գրած տեքստի հայերեն եւ անգլերեն տարբերակներով: Լուսանկարները վավերագարական լուսանկարչության ժանրում են: Կյանքի ընթացքն եմ նկարել` վիճակներ, վայրեր, մարդկանց հարաբերություններ: Նման լուսանկարներով ուզում եմ ցույց տալ տվյալ վայրը եւ մարդկանց ապրելակերպը: Կարդալ ավելին>>

 


2012թ.-ի կեսերին Թումոյի պատանիները հնարավորություն ունեցան մասնակցելու լուսանկարիչ Արա Օշականի դասընթացին: Նախ ուսումնասիրեցին ժամանակակից լուսանկարիչներին, այնուհետև փորձեցին լուսանկարել աշխարհը իրենց պատկերացմամբ:  Խմբակային քննարկումների և խմբագրման աշխատանքների արդյունքում ստեղծվեց պատանիների կողմից արված նկարների հավաքածու՝ որոնց միջոցով պատանիները ներկայացրել էին իրենց շրջապատող աշխարհը իրենց իսկ աչքերով: