Լեգո Ռոբոտիքս

Թումոն և BOGATECH-ը

 

Bogatech-ը համագործակցում է Թումո կենտրոնի հետ Ռոբոտիքսի նոր ուսումնական վարժանքներ ստեղծելու համար: Հինգ տարի է, ինչ Bogatech-ն իրականացնում է  Ռոբոտիքս ուսումնական ծրագիրը՝ որպես արտադպրոցական ուսուցում և արդեն ունի բազում հաջողված նախագծեր, ինչպես նաև ակտիվ մասնակցում է տարբեր միջազգային մրցույթների:

 

Փետրվարի սկզբին մեկնարկեց Թումոյի և Bogatech-ի համատեղ նախագիծը: 60 աշակերտներ երկու խմբով սկսեցին ուսումնասիրել LEGO Mindstorms NXT ծրագիրը 10 օրերի ընթացքում, իսկ ծրագրի ավարտին պատանիները ներկայացրեցին իրենց խմբային նախագիծը: Կարդա ավելին >>

 

2012թ. փետրվարից Թումոն իր անդամների համար նախաձեռնեց Լեգո ռոբոտաշիության դասընթացների շարքը՝ պատանիների մոտ  հետաքրքություն ձևավորելու գիտության, տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ճարտարագիտության հանդեպ՝ օգտագործելով Լեգո տեխնոլոգիան:

 

Դասընթացներին մասնակցում են 20-25 պատանիներ, ովքեր սովորում են, թե ինչպես ծրագրավորել ինքնավար ռոբոտ, որը կարողանում է օգտագործել իր 4 զգիչները (լույս, հպում, ձայն և ուլտրաձայն) ինքնուրույն շարժվելու և որոշակի խնդիրներ կատարելու համար: Հիմնական ծրագիրը, որն օգտագործվում է դասընթացի ընթացքում ռոբոտներին ծրագրավորելու համար, LEGO Mindstorms NXT-G-ն է, իսկ ռոբոտներին եռաչափ (3D) կառուցելու համար՝ LEGO Digital Designer-ը:

 

Ռոբոտաշինության դասընթացի ընթացքում պատանիները աշխատում են համատեղ, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքների, այսպիսով՝ նրանք սովորում են աշխատել թիմում, որտեղ հաջողությունը կախված է թիմի յուրաքանչյուր անդամից: Դասընթացի ավարտին աշխատանքները ներկայացվում են հանրությանը և ծնողներին՝ հնարավորություն տալով ներկայացնելու այն ամենը, ինչ նրանք սովորել են, ինչպես նաև խոսելու հանրության առջև:

 

Lego Mindstorms-ի փորձագետ Ժոզեֆ Ֆարգասը պարբերաբար այցելում է Հայաստան և վարում երկշաբաթյա դասընթացներ պատանիների համար: Կենտրոնում Ռոբոտիքսի դասընթացները համակարգում է Թումոյի նորարար ուսուցիչ Սուսաննա Գալստյանը՝ Թումոյի ուսուցանող մարզիչներ Անի Սիրեկանյանի և Շահեն Մայիլյանի աջակցությամբ:

Tumo students.


You need to a flashplayer enabled browser to view this YouTube video