Երաժշտական դասընթացներ

GarageBand ծրագրի մասին

 

«GarageBand»-ը iPad-ի համար նախատեսված ծրագիր է, որի միջոցով հնարավոր է ստեղծել երաժշտություն: Այն պարունակում է բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է նվագել կենդանի երաժշտություն: Օգտատերերը կարող են նաև ձայնագրել և ստեղծել նոր երաժշտություն: Կարդալ ավելին >>

Թումոյի սաները, ովքեր հետաքրքրված են երաժշտությամբ, հնարավորություն ունեն մասնակցելու Թումոյի երաժշտական դասընթացներին, որոնք համակարգում է Արամ Րիանը: Դասընթացները միտված են օգնելու պատանիներին բարելավել իրենց հմտությունները համակարգչային երաժշտության ստեղծման և ձայնագրման ասպարեզում: Երաժշտական դասընթացների շարքն անց է կացվում մի քանի մակարդակներով՝ սկսնակ, միջին և բարդ:
 
Հմտանալով մասնակիցները անցնում են ավելի բարդ մակարդակ, և ի վերջո ձայնագրում են երաժտություն տարբեր երաժշտական, անիմացիոն, խաղային նախագծերի և կարճ ֆիլմերի համար: 

 

Թումոյի հիմնական երաժշտական դասընթացներից են.

 

«GarageBand»․ Համակարգչային երաժշտության ստեղծում iPad-ներով, «Գարաժ բենդ» ծրագրի միջոցով, համակարգող՝ Նարեկ Ստեփանյան

«DigiMuzix»․ Համակարգչով երաժշտություն ձայնագրելու և գործիքավորելու հիմունքներր, համակարգող՝ Արամ Րիան

 

Թումոն հպարտանում է իր երկու iPad նախագծերով, որոնցում ընդգրկված են 12-18 տարեկան Թումոյի մի խումբ տաղանդավոր պատանիներ․ Նարեկ Ստեփանյանի ղեկավարած «ԹումոԲենդը», որը հանդես է գալիս  վոկալ-գործիքային ժամանակակից երաժշտությամբ, և Արամ Րիանի՝ «Թումօրքեստրան», որն առաջին iPad նվագախումբն է տարածաշրջանում, նվագում է սիմֆոնիկ և ջազ երաժշտություն բացառապես  iPad-ներով ։ Հետևեք Թումոյի երաժշտական ալիքին Youtube-ում

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video

You need to a flashplayer enabled browser to view this YouTube video